Ներդրվում է նոր՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը
![]() 274 Հինգշաբթի, 27 հոկտեմբերի, 2022 թ., 11:48 Կառավարության այսօրվա նիստի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտնեց, որ ներդրվում է պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային ծառայության անցնելու նոր համակարգ՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը: «Ծրագիրը նախատեսում է շարքային և սպայական կազմերի պարտադիր զինծառայության առաջին վեց ամիսը լրանալուց հետո կառավարության սահմանված կարգով պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն՝ ծառայության ժամկետը սահմանելով 5 տարի, ինչպես նաև պայմանագրի ժամկետը լրանալու կամ առողջական վիճակի պատճառով ոչ պիտանի ճանաչվելու հիմքով ծառայությունից ժամկետից շուտ արձակվելիս նրանց համար սահմանելով պատվովճար սահմանելու իրավունք։ Ի դեպ, պատվովճարի չափը նախատեսում է սահմանել 5 մլն դրամ, որ տնօրինվում է ազատորեն»,- ասաց Պապիկյանը՝ հավելելով, որ պայմանագիր կնքած զինծառայողները ևս ենթակա են լինելու ատեստավորման։ «Պայմանագրային զինծառայությունից հրաժարվելու դեպքում այդ ժամկետը չի հաշվարկվելու զինծառայողի պարտադիր ծառայության ժամկետում, և զինծառայողը պարտավոր է լինելու շարունակել զինծառայության չծառայած մասը»,- նշեց նախարարը։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
