«Նախկին ընտրակեղծարարները հենց հիմա ծառայում են այս իշխանությանը»․ Արա Սահակյան
![]() 195 Հինգշաբթի, 27 հոկտեմբերի, 2022 թ., 23:06 ՀՀ Խորհրդարանի նախկին փոխնախագահ, արտակարգ և լիազոր դեսպան Արա Սահակյանը «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է ՌԴ ԱՊՀ գործերի եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի և ռուսական «Russia Today» լրատվամիջոցի ղեկավար Մարգարիտա Սիմոնյանի՝ ՀՀ մուտքի արգելման մասին որոշմանը․ «Ազգային ժողովը լիազորություն չունի նրանց անցանկալի անձ համարելու՝ որպես իշխանության մարմին, նույնիսկ, որպես օրենսդիր իշխանության մի առանձին ճյուղ՝ լիազորություններ չունի։ Այս իշխանությունն այնքան խոցելի է․ մեր խնդիրը մեր իշխանություններն են, երբ ասում ենք միասնություն, դա հասարակության և իշխանության միջև պառակտում չլինելն է, որպեսզի իշխանությունն արտահայտի հասարակության մեծամասնության կարծիքը. չեմ կարծում, որ մեծամասնությունը համաձայն է, որ Հայաստանը հողեր կորցնի, նույնիսկ այն պարզ գյուղացիները, որոնք կարծես թե պաշտպանում են իշխանությանը»։ Սահակյանը նաև խոսել է ընդդիմադիրների՝ ԱԺ վերադառնալու խնդրի վերաբերյալ․ «Ընդդիմադիրներն այնպայման պետք է վերադառնան խորհրդարան, որովհետև նրանք ունեն սահմանադրական կարգավիճակ, և դրանից ելնելով մեծ հնարավորություններ կան խորհրդարանի որոշումների, գործադիր իշխանության գործողությունների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու։ Նրանք, ովքեր գտնում են, որ խորհրդարանական մեթոդները, եղանակները բավարար չեն իրենց ծրագրերը իրականացնելու համար, ուրեմն պետք է մանդատը վայր դնեն»։ ԱԺ նախկին փոխնախագահի կարծիքով երկրում ճգնաժամը չլուծվեց, որովհետև վերջին երեք խորհրդարանական ընտրությունները կեղծվել են․ «Նախկին ընտրակեղծարարները հենց հիմա ծառայում են այս իշխանությանը»,- հավելել է նա։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
