«Եթե Հայաստանի ղեկավարությունը ցանկանում է վաշինգթոնյան տարբերակը, որով ճանաչում է Ղարաբաղը ադրբեջանական, ապա խնդրեմ»․ Պուտին
![]() 495 Հինգշաբթի, 27 հոկտեմբերի, 2022 թ., 20:06 Կովկաս ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը Վալդայան ֆորումի մամլո ասուլիսի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հարց հղեց Լեռնային Ղարաբաղի հետագա ճակատագրի և դրանում ռուսական դերակատարության մասին: «Մենք շատ տարիներ բանակցություններ ենք վարել հայկական կողմի հետ և առաջարկել հարցը կարգավորել հետևյալ կերպ. Հայաստանը փաստացի վերահսկում էր 7 շրջաններ: Մենք ասում էին՝ եկեք շարժվենք նորմալիզացման ուղղությամբ: Կային 2 մեծ շրջաններ հարավում, նրանք պետք չէին, դատարկ էին, մարդիկ գնացել էին: Ի՞նչ իմաստ ուներ դրանք պահելը, արդար կլիներ ու կարգավորման ճիշտ քայլ կլիներ, որ մարդիկ վերադարձվեին: Իսկ Արցախի հետ կապի համար երկու շրջանները հսկայական էին ու միանգամայն բավական: Բայց հայկական ղեկավարությունը գնաց իր ուղով, ինչը հանգեցրեց այսօրվա իրավիճակին: Հիմա դրված է խաղաղ կարգավորման հարցը: Մեր կարծիքով՝ դա իհարկե պետք է, ինչպես նաև՝ սահմանագծումն ու սահմանազատումը: Թե որ տարբերակը կընտրվի, դա հայ ժողովրդի ընտրությունն է: Մենք չենք ուզում և չենք պատրաստվում ինչ-որ բան թելադրել, պարտադրել Հայաստանին: Եթե ՀՀ ժողովուրդն ու այսօրվա իշխանությունն ուզում են ընտրել վաշինգթոնյան տարբերակը, որով Ղարաբաղն ամբողջապես ճանաչվում է ադրբեջանական, ապա խնդրեմ: Մենք կաջակցենք հայկական կողմի ցանկացած ընտրություն: Եթե հայկական կողմը որոշի, որ Ղարաբաղն ունի իր առանձնահատկությունները, որոնք պետք է հաշվի առնվեն, ապա դրանք ևս պետք է հաշվի առնվեն: Սակայն, անխոս, այդ պայմանավորվածությունները պետք է համաձայնեցվեն Ադրբեջանի հետ: Այս պայմանավորվածությունները պետք է նաև ընդունելի լինեն Ադրբեջանի համար: Սա, անշուշտ, շատ բարդ է: Սակայն Հայաստանը մեր դաշնակիցն է, ուստի մենք նախ և առաջ հաշվի կնստենք Հայաստանի առաջարկությունների հետ»,- ասաց Վլադիմիր Պուտինը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
