Ռազմաքաղաքական հարցերի վերլուծաբան Մհեր Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս պահի դրությամբ Պուտինի ՀԱՅՏԱՐԱՐՎՈՂ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ, որը հենց նոր արտահայտեց Վալդայ ակումբի իր ելույթում. 1. Մենք երկար տարիներ առաջարկել ենք հայկական կողմին 7 շրջաններից 5-ը տալ՝ պահելով Քելբաջարի և Լաչինի շրջանները, որոնք կապ կապահովեն Արցախի հետ: Մենք ինչ որ մի պահի կպայմանավորվեինք Ադրբեջանի հետ, սակայն հայկական ղեկավարությունը գնաց այլ ճանապարհով – Հայտնի 5/2 տարբերակն է, ընդ որում, հաշվի առնելով այն, որ Նիկոլ Փաշինյանին նախորդող 3 նախագահները բանակցել են այս ամենի շուրջ, ըստ իս, ԱԿՆԱՐԿԸ ՀԵՆՑ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՍՑԵՈՎ Է: Այս կետով նաև հստակեցվում է, այսպես կոչված, «Լավրովի պլանը», որը, սովորաբար, ներկայացվում է՝ որպես հայերին դավաճանելու, նրանց «ծախելու» տարբերակ, երբ պարզվում է, որ դա այն «հին, սովորական» տարբերակն է, որ մենք միշտ լսել ենք նախկին 3 նախագահներից՝ 5 շրջանները տալիս ենք, 2-ը մնում են կապ են ապահովում Արցախի հետ, Արցախը ստանում է անկախություն: Սրան, ի դեպ, Ադրբեջանը ԵՐԲԵՔ այո չի ասել, 2. Խաղաղության պայմանագիրը պետք է և մենք աջակցում ենք ինչպես դրան, այնպես էլ դելիմիտացիայի և դեմարկացիային – ՊԱՐԶ Է՝ ՊԵՏՔ Է ԱՅԴՊԵՍ ԱՍԵՐ, 3. Ո՞ր տարբերակն ընտրել, դա պետք է որոշի Հայաստանը, հայ ժողովուրդը և հայաստանյան ղեկավարությունը: Մենք ոչ մի տարբերակ չենք պարտադրում, եթե դա խաղաղության կբերի: Օրինակ, եթե հայ ժողովուրդը և հայաստանյան ղեկավարությունը որոշեն ընտրել ՎԱՇԻՆԳԹՈՆԻ ՏԱՐԲԵՐԱԿԸ, ՈՐԸ, ԵՆԹԱԴՐՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՂՋ ՂԱՐԱԲԱՂԻ ՆԿԱՏՄԱՄԲ, եթե նրանք այդպես որոշեն, մենք կաջակցենք այդ ընտրությունը: Իր հերթին, եթե Հայաստանը, հայ ժողովուրդը և հայաստանյան ղեկավարությունը կարծում են, որ Ղարաբաղն իր առանձնահատկություններն ունի, որ դրանք պետք է հաշվի առնեցվեն և ամրագրվեն խաղաղության ապագա պայմանագրում, ԴԱ ԵՎՍ ՀՆԱՐԱՎՈՐ Է, թեև նաև անկասկած է, որ պետք է պայմանավորվել նաև Ադրբեջանի հետ ու այն նրա համար ևս պետք է ընդունելի լինի: Սա շատ ծանր, դժվար հարց է – ԱՆՉԱՓ ԿԱՐևՈՐ ՄԵՍԻՋ Է ԲՈԼՈՐԻՆ, բայց ամենից առաջ հայկական կողմին: Հոկտեմբերի 31-ի հանդիպմանն ընդառաջ Պուտինը հստակեցնում է դիրքերը, ցույց է տալիս, որ հայերն են ընտրություն անողը և, համենայն դեպս ու իմիջայլոց, սառը ջուր է լցնում նաև Ալիևի գլխին՝ անկարկելով, որ քեզ համար կարող է վատ լինել, չափերիդ մեջ մնա, 4. Հայաստանը մեր ռազմավարական կոլեգան է, դաշնակիցն է և մենք զգալի չափով, աչքի տակ ունենալով նաև Ադրբեջանի շահերը, ՊԵՏՔ Է ՈՒՂՂՈՐԴՎԵՆՔ ՆՐԱՆՈՎ, – Նախորդ կետի շարունակությունն է՝ զգուշացնում է և՛ մեզ, և՛ ադրբեջանական կողմին: Շատ ուշագրավ ելույթ էր և, ըստ իս, նման խոսքերը պատահականորեն չեն ասվում…»: