«Հայաստանը պարտավոր է խաղալ թե՛ ռուսական, թե՛ արևմտյան ուղղությամբ». Հակոբ Բադալյան
![]() 256 Շաբաթ, 29 հոկտեմբերի, 2022 թ., 02:24 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. «Մի քիչ անհասկանալի են փաստարկները, թե՝ եթե ԱՄՆ առաջարկը ենթադրում է Արցախն Ադրբեջանի կազմում, Ալիևն ինչո՞ւ է դեմ, որ ԱՄՆ լինի միջնորդ: Նախ, իրավիճակն այդքան պարզունակ չէ, որքան թվում է առաջին հայացքից: Երկրորդ՝ իսկ ո՞վ ասաց, որ Ալիևը դեմ է ԱՄՆ միջնորդությանը: Բլինքենը կամ Բայդենը զանգահարել են, իսկ Ալիևը չի՞ վերցրել հեռախոսը: Եվ երրորդ՝ Ադրբեջանը որևէ տարբերակից անգամ երջանիկ լինելու դեպքում ամենևին չի «ցուցադրելու» այդ երջանկությունը և միշտ ձգտելու է առավելագույնս «թանկացնել» իրեն: Գոնե այսօր մեզ համար դա չպետք է լինի «անտեսանելի»: Ադրբեջանն այդպես է վարվել մոտ երեք տասնամյակ: Որովհետև նույն տրամաբանությամբ, օրինակ, Հայաստանի նախկին համակարգն է ասում՝ եթե մենք այդքան վատ պայմաններ էինք բանակցել, Ադրբեջանն ինչո՞ւ չէր համաձայնում կարգավորմանը: Որովհետև Ադրբեջանը հստակ տեսել է իր ուժը, Հայաստանի հանդեպ ահռելի տարբերությունը, նաև արձանագրել աշխարհաքաղաքական դիմակայության սրացման հեռանկարը, ձևավորել իր տնտեսա-քաղաքական, այդ թվում՝ խորքային կոռուպցիոն կապերը թե՛ ռուսական, թե՛ արևմտյան ուղղություններով և սկսել է խաղալ «չհամաձայնելու» վրա: Ու խաղում է առ այսօր: Այդ այստեղ, Երևանում են տարբեր շրջանակներից օրընդմեջ լսվում գնահատականներ, թե «Ադրբեջանը շտապում է, որովհետև ուր որ է Հայաստանը դառնալու է աշխարհի կենտրոն ու Բաքվի հերն անիծվելու է»: Հրամայական է նայել իրողություններին առավել սառը հայացքով: Մենք չպետք է հուսահատվենք, գլուխներս առնենք ափերի մեջ, բայց նաև չպետք է հայտնվենք ինչ-որ գլխապտույտների մեջ, թե Ալիևը շտապում է, ուրեմն՝ մեզ համար ամեն ինչ ընթանում է ինչպես պետք է: Բաքուն չի շտապում ոչ մի տեղ և փորձում է առավելագույնը քաղել բալանսի այն տարբերությունից, որ ունի այսօր իր օգտին և կունենա դեռ բավական ժամանակ: Այդ բալանս ասվածը միայն զենքի քանակի ու տեսակի խնդիր չէ, այլ գործոնների ահռելի բազմազանության: Ու դա թույլ է տալիս Բաքվին խաղալ «չհամաձայնելու» վրա թե՛ ռուսների, թե՛ ամերիկացիների հետ: Կարո՞ղ է այդ խաղն ունենալ ռիսկեր: Իհարկե: Նույնիսկ ԱՄՆ համար չկա «անռիսկ» քաղաքական խաղ, ուր մնաց՝ Ադրբեջանի: Բայց եթե կան ռիսկեր, դեռ չի նշանակում, թե դրանք ավելին են, քան հնարավորությունները: Հետևաբար սրան պետք է կարողանանք նայել բաց աչքով և մտքով, հասկանալու համար նվազագույնը երկու կարևոր բան. Հայաստանը ևս պարտավոր է խաղալ առնվազն երկու՝ թե՛ ռուսական, թե՛ արևմտյան ուղղությամբ, և երկրորդ՝ այդ խաղում Հայաստանը պարտավոր է անել առավելագույնը՝ որևէ ուղղությամբ մյուսի հաշվին կամա, թե ակամա չխաղալու համար»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
