Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Պուտինն ու Լուկաշենկոն աներկբա հայտարարեցին, որ ՀԱՊԿ-ը չի պաշտպանելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը». Իոաննիսյան

«Պուտինն ու Լուկաշենկոն աներկբա հայտարարեցին, որ ՀԱՊԿ-ը չի պաշտպանելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը». Իոաննիսյան
223
Շաբաթ, 29 հոկտեմբերի, 2022 թ., 02:06

ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը գրում է. «Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր ՀԱՊԿ գագաթնաժողովին աներկբա հայտարարեցին, որ ՀԱՊԿ-ը չի պաշտպանելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը։
Այս ֆոնին մի քանի հարց է ծագում.
1. Ինչի՞ համար Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը Հայաստանի էներգետիկան (բոլոր մենաշնորհներով) ու տնտեսական անկախությունը հանձնեցին Մոսկվային, եթե դրա դիմաց չէր լինելու խոստացված անվտանգությունը։
2. Ինչո՞ւ մենք այժմ դուրս չենք գալիս ՀԱՊԿ-ից, որի անդամակցությունը միայն խանգարում է այլ երկրների հետ ռազմատեխնիկական համագործակցությանը։
3. Ինչո՞ւ մենք դուրս չենք գալիս ԵԱՏՄ-ից, որը տնտեսության վրա միայն բացասաբար է ազդում, ինչի՞ համար ենք մենք հանդուրժում ավտոմեքենաների, մի շարք սննդամթերքների ու բազում այլ ապրանքների թանկ մաքսատուրքերը, եթե դրա դիմաց չունենք խոստացված անվտանգությունը»։