ՔՊ վարչության նոր կազմը՝ Փաշինյանի ճաշակով. «Հրապարակ»
![]() 244 Երեքշաբթի, 01 նոյեմբերի, 2022 թ., 09:24 «Հրապարակ»-ը գրում է. «Շաբաթ օրը՝ փակ դռների ետևում, առանց լրատվամիջոցների ներկայության, իրեն ժողովրդավար հռչակած իշխող կուսակցությունը հերթական համագումարն արեց՝ նաև կուսակցական ղեկավար մարմնի՝ վարչության ընտրություններ անցկացնելով: Այս մարմինն է առաջիկա երեք տարիներին ինչպես կուսակցության, այնպես էլ երկրի համար կարևորագույն որոշումներ ընդունողը լինելու: Եվ չնայած նոր վարչությունը ձևավորվեց փակ-գաղտնի, համագումարին մասնակցած հազարից ավելի պատվիրակների քվեարկությամբ, սակայն անզեն աչքով էլ տեսանելի է, որ Նիկոլ Փաշինյանի ճաշակով վարչություն է ձևավորվել, ավելին՝ ակնհայտ է, որ ներքին լուրջ քարոզչություն է իրականացվել՝ ոմանց՝ իրենց տեղը ցույց տալու, ոմանց՝ պատժելու, որոշներին էլ խրախուսելու նպատակով, և վարչության անդամներից յուրաքանչյուրի ստացած ձայները ոչ թե կուսակիցների, այլ կուսակցապետի ճաշակի ու վերաբերմունքի դրսևորումն են։ Հիշենք, որ վարչության նախորդ կազմը 21 հոգանոց էր, որը Նիկոլ Փաշինյանի որոշմամբ կրճատվեց, քանի որ նա պատերազմից հետո կրճատել է նաև վստահելիների շրջանակը։ Նորընտիր վարչության 15 հոգանոց կազմն այսպիսի տեսք ունի. Նիկոլ Փաշինյան (941), Սուրեն Պապիկյան (809), Ռուբեն Ռուբինյան (613), Տիգրան Ավինյան (559), Սասուն Միքայելյան (547), Արայիկ Հարությունյան (545), Գևորգ Պապոյան (542), Արփի Դավոյան (540), Գնել Սանոսյան (532), Վահագն Ալեքսանյան (524), Ալեն Սիմոնյան (508), Վաղարշակ Հակոբյան (462), Համբարձում Մաթևոսյան (418), Հայկ Կոնջորյան (387) և Ռոմանոս Պետրոսյան (386)։ Ընտրությանը մասնակցել է 1024 պատվիրակ»: Մանրամասները՝ թերթի համարում:
|

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
