Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 125. «Ժողովուրդ»
![]() 442 Չորեքշաբթի, 02 նոյեմբերի, 2022 թ., 09:18 «Ժողովուրդ» թերթը գրում է. «2020 թվականի մայիսի 16-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ դեռ այն ժամանակ չէր խուսափում լրագրողների հետ շփումներից, մամուլի ասուլիսներ էր կազմակերպում, ասուլիսից առաջ, ավանդույթի ուժով 100 փաստ էր ներկայացնում՝ գովելով թե՛ իրեն, թե՛ իր ներկայացրած կաբինետը։ Այդ օրվա ասուլիսի 92-րդ փաստն այն մասին էր, որ Ազգային ժողովը հաստատել է անձի կամ անձանց խմբի նկատմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը քրեականացնող օրենսդրական կարգավորումը։ «Այսուհետև բռնության կոչեր տարածողները կամ բռնությունը հրապարակայնորեն արդարացնողները կդատապարտվեն տուգանքով կամ ազատազրկմամբ. մինչև 1 տարի ազատազրկում է նախատեսվում»,- ասում էր նա։ Այդ հայտարարությունից թե՛ հետո, թե՛ առաջ, սակայն, հենց ինքը՝ Փաշինյանը, մեկ անգամ չէ, որ բռնության կոչով է հանդես եկել՝ ասելով՝ «պատերին կծեփենք», «ասֆալտին կպառկեցնենք», «թաթիկները կկտրենք»՝ դեռ չասած 2021-ի խորհրդարանական արտահերթ ընտրության ժամանակ ասած «բոլորին շ*նելու» և մուրճով հարցերը լուծելու պատրաստակամության մասին։ Այդ հայտարարություններից հետո իրավապահ համակարգի որևէ կառույց դրանք չի ուսումնասիրել, ու Փաշինյանի խոստացած՝ օրենքի տառին համապատասխան վերոնշյալ՝ բացահայտ բռնության կոչեր պարունակող արտահայտությունները քննության առարկա անգամ չեն դարձել։ Եվ, փաստորեն, Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ստել է»։ Ամբողջությամբ հոդվածը՝ թերթի համարում: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
333Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
334Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
340Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
224Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
292Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
263Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
248Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
299Երեկ, 09:52
