«Իշխանության քաղաքականության պատճառով է, որ Սոչիում Ալիևը 10։0 արեց Հայաստանին». Արթուր Խաչիկյան
![]() 317 Չորեքշաբթի, 02 նոյեմբերի, 2022 թ., 16:18 Սթենֆորդի համալսարանի միջազգային հարաբերությունների դոկտոր Արթուր Խաչիկյանը 168 TV-ի եթերում խոսելով հոկտեմբերի 31-ին Սոչիում ընդունված հայտարարության մասին՝ նշել է․ «Սա մեր պարտությունն է, իշխանության քաղաքականության պատճառով է, որ Սոչիում Ալիևը 10։0 արեց Հայաստանին։ Բայց սա նաև նշան է, որ Ռուսաստանն այնպիսի ծանր իրավիճակում է, որ չի կարողացել պարտադրել Ադրբեջանին համաձայնել մի կետի շուրջ, որով կամրագրվեր Լեռնային Ղարաբաղ հասկացությունը։ Ինձ համար Ռուսաստանի այս ծանր վիճակը հասկանալի է, որովհետև այդ երկիրը տևական ժամանակ է՝ պատերազմում է ամբողջ Արևմուտքի դեմ, և այդ հայտարարությամբ չի ցանկացել առճակատման գնալ Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ Բնական է, որ թուլացող Ռուսաստանի ֆոնին ադրբեջանաթուրքական գործոնն է ուժեղանալու, բայց այս խնդիրներով հանդերձ՝ Ռուսաստանը չի փակել Արցախի հարցն ու հայտարարել է՝ կարգավիճակի հարցը պետք է թողնել սերունդներին»։ Այս ամենի համատեքստում Խաչիկյանը անդրադարձել է Արևմուտքի քաղաքականությանը․ «Իսկ ի՞նչ է ասում Արևմուտքը Արցախի 120 հազար հայ բնակչի հնարավոր ցեղասպանության մասին․ խոսում են ընդամենը մշակութային ինքնավարության և ինքնության պահպանման մասին, իսկ դա այն է, ինչն ասում է Ադրբեջանը, ինչը գրված է խաղաղության պայմանագրի Վաշինգտոնյան տարբերակում»։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
