«Սա Հայաստանում պիտի հայտարարվի persona non grata». Նաիրա Զոհրաբյան
![]() 436 Չորեքշաբթի, 02 նոյեմբերի, 2022 թ., 14:54 ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Թուրքական գաստրոլներով Հայաստանում գտնվող Գարո կամ Կարո, Փայլան կամ Փալյանը, ով ադրբեջանցիների հետ միասին սգում է Խոջալուի «ցեղասպանությունը», ասելով՝ «Յարգանքով կ՚ոգեկոչեմ Խոճալուի մէջ սպաննուած հարիւրաւոր ատրպէյճանցիները։ Ատրպէյճանցի ժողովուրդը 27 տարիէ ի վեր արդարութիւն կը պահանջէ։ Յարգանքով կ՚ոգեկոչեմ Ատրպէյճանի Սումկայիթ քաղաքին մէջ սպաննուած հարիւրաւոր հայերը։ Հայ ժողովուրդը 31 տարիէ ի վեր արդարութիւն կը պահանջէ։ Անտեսենք ոճիրներուն եւ անոնց զոհերուն ու ոճրագործներուն ինքնութիւնը։ Սա թուրքական իր գաստրոլներին եկել է կոնկրետ միսիայով՝ Հայաստանի քաղաքական ուժերին և ընդդիմությանը կոչ անելու համախմբվել դավաճանության, հայրենադավության ու մանկուրտության շուրջ։ Սա, որ «Խոջալուի ցեղասպանություն» է ընդունում և հավասարության նշան է դնում Ադրբեջանի ինքնակազմակերպած Խոջալուի և Սումգայիթի մորթի միջև, ինչի մասին, ի դեպ, ժամանակին ասել էր Այազ Մութալիբովը ռուսական Аргументы и факты-ին՝ հայտարարելով, որ Խոջալուի սադրանքը կազմակերպվել էր ադրբեջանական ընդդիմության կողմից՝ իրեն իշխանությունից հեռացնելու համար, ահա այս թուրքական գեղական թատրոնի շուստրի գաստրայլորը, դիրքերում դեռևս անթաղ մնացած ու հոշոտված տղաների դիակների «վրա կանգնած», ռազմական հանցագործությունն ու ցեղասպանությունը, դավաճանությունն ու թրքացումը սիրելու և ընդունելու կոչեր է անում։ Ու սա Հայաստանում պիտի հայտարարվի persona non grata: Ափսոսում եմ, որ եվրոպական պառլամենտներում սրա համար կռիվ եմ տվել»։ Աղբյուրը` Նաիրա Զոհրաբյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
