«Երկու նորություն կա, մեկը՝ լավ, մյուսը՝ վատ». Արարատ Միրզոյան
![]() 546 Հինգշաբթի, 03 նոյեմբերի, 2022 թ., 16:12 «Երկու նորություն կա, ըստ էության, նորություն չէ, երկու արձանագրում կարող եմ անել, մեկը՝ լավ, մյուսը՝ վատ. վատն այն է, որ բոլոր ուղղություններում, որոնց շուրջ մենք բանակցում ենք Ադրբեջանի հետ, հանդիպում ենք մաքսիմալիստական դիրքորոշումների ու իմ տպավորությունն այն է, որ Ադրբեջանը, համարելով, որ ռազմական հաջողություններ է ունեցել, կարող է ինչ-որ պայմաններ թելադրել ՀՀ-ին. սա, իհարկե, իրականություն չի կարող լինել»,- բյուջետային քննարկման ժամանակ ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ հույս հայտնելով, որ Ադրբեջանում ժամանակի ընթացքում սա ավելի հստակ կհասկանան. «Եթե իսկապես ցանկանում են ու շահագրգիռ են ունենալ կայուն խաղաղություն Հարավային Կովկասում, ապա որոշ հարցերում իրենք ևս պետք է արձանագրեն, որ միակողմանի շահավետ լուծումներ չեն կարող լինել. դա չի աշխատի»: Միրզոյանը ներկայացրել է նաև լավ նորությունը. «Բոլոր հարցերի, խնդիրների նկատմամբ կա միջազգային հանրության հստակ ուշադրությունը»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
