«Ոչ մի սթափ մտածող հայաստանցի չի կարող այս հարցին տալ դրական պատասխան». Վարդան Ոսկանյան
![]() 184 Շաբաթ, 05 նոյեմբերի, 2022 թ., 00:48 Իրանագետ Վարդան Ոսկանյանը թելեգրամյան ալիքում գրում է. «Որպեսզի պարզ և հասկանալի դառնա մի կողմից Հայաստանի, իսկ մյուսից՝ Բաքվի բռնապետական ու էրդողանական վարչախմբերը միավորող փաստացի «Թուրանական դաշինքի» միջև հնարավոր հարաբերությունների ապագան, կա մի պարզ բանաձև. արդյո՞ք այդ դաշինքի շահերի առումով ձեռնտու է կենսունակ, զարգացող և հզոր հայկական պետականության մեր երազած տեսլականը։ Կարծում եմ՝ ոչ մի սթափ մտածող հայաստանցի և հայ չի կարող այս հարցին տալ դրական պատասխան, որովհետև պատրանքներից դուրս՝ բանականության տիրույթում, գոյություն չունի և ոչ մի փաստարկ նման պատասխանը հիմնավորելու համար։ Ըստ այդմ՝ կենսունակ, զարգացող և հզոր Հայաստանի տեսլականը որպես անխախտ ելակետ դիտարկելիս, չկա որևէ իրական հնարավորություն ապագա տեսնելու Հայաստանի և «Թուրանական դաշինքի» միջև հարաբերություններում, որովհետև մեր կենսունակությունը, զարգացումն ու հզորացումը հակացուցված է այդ դաշինքի շահերին, իսկ Հայաստանի այդպիսին չլինելը՝ մեր շահերին։ Եթե սա ընդունում ենք որպես հիմնակետ, ապա պետք է մտածել մի կողմից Հայաստանի կենսունակության բարձրացման, մեր զարգացման և հզորացման, իսկ մյուսից՝ այդ ամենը վտանգող «Թուրանական դաշինքի» թուլացման մասին՝ առաջին թիրախ ընտրելով Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման չեզոքման հարցը։ Դա չափազանց բարդ և բազմաբաղադրիչ, բայց անիրականանալի խնդիր չէ՝ առավել ևս, որ դրա այլընտրանքը, տրամաբանական փաստարկների հարթության մեջ, ըստ էության, գոյություն չունի»։ Աղբյուրը` Վարդան Ոսկանյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
