ՀՀ քաղաքացիներին հին նմուշի անձնագրերի տրամադրումը կդադարեցվի. «Ժողովուրդ»
![]() 184 Շաբաթ, 05 նոյեմբերի, 2022 թ., 10:24 «Ժողովուրդ« օրաթերթը գրում է. «Մինչև 2024 թվականի հունվարի 1-ը կդադարեցվի ՀՀ քաղաքացիներին կենսաչափական անձնագրերի տրամադրումը՝ տեխնոլոգիաներով և անվտանգության պայմաններով օժտված կենսաչափական անձնագրերի ստեղծմամբ պայմանավորված։ Օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ ոստիկանությունն առաջարկում է փոփոխություն կատարել «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքում։ Հաջորդ տարվա հունվարի 1-ից դադարեցվելու է ՀՀ կառավարության՝ 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված հին նմուշի անձնագրերի տրամադրումը, փոխանակումը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Հայաստանի Հանրապետությունը մտադիր է ամբողջությամբ անցում կատարել կենսաչափական տվյալներ պարունակող անձը հաստատող փաստաթղթերի տրամադրմանը, որի շրջանակներում ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել ներդնել կենսաչափական փաստաթղթերի տրամադրման համակարգ։ Ավելին՝ մեզ հայտնի դարձավ, որ ՀՀ փոխվարչապետի գլխավորությամբ ստեղծվել է Տեղեկատվական տեխնոլոգիաների համակարգի կառավարման խորհուրդ։ Անգամ ընտրվել են միջազգային խորհրդատուներ, որոնք արդեն իսկ սկսել են ուսումնասիրությունները, և առաջիկայում ՀՀ կարիքներին համահունչ առաջարկություններ կներկայացնեն։ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ մինչև այս տարեվերջ կներդրվեն «խելացի» և «շարժական կապի» էլեկտրոնային նույնականացման համակարգերը, որոնք ոչ միայն գործող էլեկտրոնային քարտեր ունեցող անձանց համար, այլ նաև մինչև նոր համակարգի ներդրումը էլեկտրոնային ստորագրության ծառայության կարիք ունեցող անձանց համար կապահովեն հարմարավետ ծառայություն»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
