Նախկին ղեկավարների որդիները ծառայել են. Փաշինյանը խաբել է. մաս 128․ «Ժողովուրդ»
![]() 193 Շաբաթ, 05 նոյեմբերի, 2022 թ., 10:36 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Չնայած իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների և նրանց բարեկամների թվում շատ են այնպիսի անձինք, որոնք բանակում չեն ծառայել, այդուհանդերձ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր որդու՝ Աշոտ Փաշինյանի՝ բանակում ծառայելը դրոշակ էր դարձրել: Մասնավորապես, 2018 թվականի նոյեմբերի 28-ին՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում, Նիկոլ Փաշինյանը նշել էր, թե ինքը ՀՀ միակ ղեկավարն է, ում որդին ծառայում է բանակում, և այն էլ՝ Արցախում։ Նա նաև հավելել է. «Նույնիսկ Ղարաբաղի ղեկավարների երեխաները Ղարաբաղում չեն ծառայել և ընդհանրապես բանակում չեն ծառայել»: Սակայն, ինչպես հաճախ է պատահում, սա Փաշինյանի հերթական սուտ և մանիպուլացնող հայտարարություններից է եղել: Իսկ ո՞րն է իրականությունը. Արցախի այդ ժամանակվա նախագահ Բակո Սահակյանի որդին ծառայել է բանակում, նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի որդին ևս։ Բանակում ծառայել են նաև Լևոն Տեր-Պետրոսյանի որդին՝ Դավիթ Տեր-Պետրոսյանը, և Ռոբերտ Քոչարյանի երկու որդիները՝ Սեդրակն ու Լևոնը: Սերժ Սարգսյանը որդի չունի: Փաստորեն, անգամ բանակում ծառայելու թեման է ժամանակին շահարկվել Փաշինյանի կողմից, և նա հերթական անգամ խաբել է ՀՀ հպարտ և արժանապատիվ քաղաքացիներին»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
