«Ասում ա՝ խաբար չեմ, պապան ա առել». Վազգեն Սաղաթելյան
![]() 338 Երկուշաբթի, 07 նոյեմբերի, 2022 թ., 16:24 «Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Վազգեն Սաղաթելյանի գրառումը. «Լրագրողները Գռզոյին հարցնում են ապօրինի գույքի մասին, սա սկսում ա ինքնամոռաց բղավել, որ ապօրինին՝ Ռոբերտ Քոչարյանի գույքն ա, մենք մերը, ասում ա, բիզնեսով ենք ձեռք բերել։ (Առանց բղավելու ու հանգիստ տոնով) ուզում եմ հարց ուղղել պարոն Գռզոյին: Պարո՛ն Գռզո, դիցուք կա պատմամշակության արժեք ներկայացնող պետական մի շենք, ասենք՝ Աբովյան-Արամ փողոցների խաչմերուկում։ Ենթադրենք, որ այդ շենքը պետությունը կոպեկներով վաճառում է մի բիզնեսմենի այն պայմանով, որ նա պետք է վերանորոգի այն ու դարձնի արվեստագետների ակումբ, հայ նկարիչների աշխատանքների վաճառքի սրահ: Բիզնեսմենը վերանորոգում է շենքը, սակայն բուն նպատակի փոխարեն սկսում ծառայեցնել սեփական բիզնեսներին։ Անցնում են տարիներ, գույքը վաճառած չինովնիկը սկսում է աշխատել սույն բիզնեսմենի ընտանիքի բանկում, հետո՝ դառնում նախագահ։ Բիզնեսմենի տղան՝ կրկին բիզնեսմեն, ժառանգում է շենքը, ծառայացնում արդեն իր սեփական բիզնեսներին, դառնում է պատգամավոր ու երբ իրեն հարցնում են շենքի մասին, ասում ա՝ խաբար չեմ, պապան ա առել, հետագայում էլ նույն հարցին ի պատասխան պնդում, թե իր գույքերը ձեռք են բերվել բիզնեսով։ Հարց՝ արդյո՞ք արդարացի չի լինի ասել, որ սույն բիզնեսմենը, ինչպես նաև նշված չինովնիկը հանդիսանում են ****»։ Աղբյուրը` Վազգեն Սաղաթելյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
