«Փաշինյանի կողմից արձանագրվեց, որ Ադրբեջանը նպատակ ունի իրավիճակը լարման տանելու». Տաթևիկ Հայրապետյան
![]() 180 Ուրբաթ, 11 նոյեմբերի, 2022 թ., 23:48 ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլ Փաշինյանի ասուլիում կային մի քանի կետեր Արցախի, ՀՀ-ի ու անվտանգային հարցերի մասին, որոնց վերաբերյալ ինքս բազմիցս բարձրաձայնել ու գրել եմ: Ասուլիսի սկիզբը լսելիս ուրախ էի արձանագրել, որ դրանք դարձել են բովանդակային քննարկման մաս: Դրանք էին՝ — Ապաշրջափակման մասին խոսելիս բոլորը խոսում են միայն Ադրբեջանի ցանկությունների մասին, ոչ ոք չի քննարկում, եթե տարածաշրջանը բացվում է բոլորի համար, ապա հայկական կողմն ինչպե՞ս է օգտվելու Ադրբեջանի տրամադրած ճանապարհներից: Այդ հարցը երբեք չի քննարկվում (դրա մասին խոսել եմ «168 ժամ»-ին տված իմ հարցազրույցում): — Հարց բարձրացրեց՝ ո՞վ է խաղաղության պայմանագրի երաշխավորը: ՀՀ վարչապետը, պաշտոնյաներ շարունակ խոսում են արագ թուղթ կնքելու ցանկության մասին: Այսօր Նիկոլ Փաշինյանը վերջապես խոսեց այն մասին, որ փաստացի չկա խաղաղության երաշխավոր, եթե կա, թող ազդեն իրադրության վրա: Դրա մասին անգամ առանձին հոդված եմ գրել օրեր առաջ Еvnreport-ում՝ «Ո՞վ է կանխելու հաջորդ պատերազմը Հարավային Կովկասում» վերնագրով: — Կարևոր էր, որ խոսեց Արցախում տեղակայված խաղաղապահների դերի մասին այն առումով, որ եթե չլինեն երաշխավորողներ ու խաղաղապահներ, ապա արցախահայության գլխին կախված է էթնիկ բնաջնջման վտանգը: Դա Ադրբեջանը չի թաքցնում: Նշեմ, որ ադրբեջանական քարոզչամեքենան արդեն սկսել է արձագանքել այս դրույթին, հավանաբար կլինեն նաև պաշտոնական արձագանքներ: — Այն բացառիկ դեպքերից էր, որ խոսվեց Հադրութի հայաթափման մասին՝ որպես Ադրբեջանի հայատյաց քաղաքականության օրինակ: Թեև չհասկացա, թե ինչու չխոսվեց Շուշիի մասին: Հավանաբար առանձնակի «վերաբերմունք» ունի Շուշիի վերաբերյալ: Թվում էր, թե ամեն ինչ լավ է գնում, բայց 1 ժամ 19 րոպե անց կրկին որոշեց խոսել այն մասին, որ միջազգային հանրությունը Լիսաբոնում որոշել է Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս: Թեև այդ ժամանակ Հայաստանը վետո է դրել: Բայց միևնույն է Փաշինյանը չի կարող իրեն զսպել և չհնչեցնել Ադրբեջանի համար հաճելի տեքստեր: Այնուհետև սկսեց կրկնել Մադրիդյան սկզբունքների մասին իր սուտ դրույթը, թե Արցախը ճանաչվել է Ադրբեջանի մաս: Բայց դե լրագրողը չհարցրեց, թե ինչո՞ւ այդ դեպքում Ադրբեջանը մերժեց Մադրիդյան սկզբունքները: Այնուհետև Փաշինյանը հիշեց «նախկիններին», իր սիրելի Սերժ Սարգսյանին, անդրադարձավ 2020թ. ՀՀԿ-ի և ընդդիմության կողմից իրեն ուղղված մեղադրանքներին ու սկսեց պաշտպանվել՝ ստելով ու մանիպուլացնելով, իհարկե, ի հաշիվ ՀՀ-ի ու Արցախի պետական շահի: Ասուլիսի սկիզբը լսելիս ուզում էի ուրախությամբ արձանագրել, որ իմ կամ թեմային տիրապետող որոշ փորձագետների դիտարկումները տեղ են հասել: Բայց ցավոք, դա շատ կարճ տևեց: Շատ կուզեի, որ ասուլիսը ժամից ավել չտևեր, այդ դեպքում Նիկոլ Փաշինյանը խոսքը կլիներ որպես պետության ղեկավարի, ոչ թե կուսակցական գործչի խոսք: Երանի չարտաբերեր տեքստեր, որոնք դառնում են գործիք ադրբեջանական քարոզչամեքենայի ձեռքին: Նաև հրաշալի կլիներ, եթե զսպեր իր էմոցիաները և ամեն անգամ չհիշեր «նախկիններին»՝ ինքն իրեն արդարացնելու համար: Ոչ ոքի համար նորություն չէ, որ Նիկոլ Փաշինյանն ընդհուպ մինչև ժամը մեկ կարող է դիրքորոշում փոխել: Սեպտեմբերի 14-ի իրադարձությունները դրա վառ վկայությունն են, երբ սկզբում հայտարարեց, որ պատրաստ է թուղթ ստորագրել, հետո ապացուցում էր, որ թուղթ չկա: Փաշինյանն այսօր էլ իր ասուլիսի կեսից սկսեց հակասել ինքն իրեն կամ մոռացավ, որ ինքը ՀՀ վարչապետ է: Սա ևս մեկ անգամ ապացուցում է՝ նա երբեք չի դառնա պետական գործիչ, միշտ կռիվ կտա «նախկինների» հետ կամ դեմ, դրա համար կհնչեցնի բազմաթիվ ստեր՝ իր «ճշմարտություններն» ապացուցելու համար: Սա եղել ու մնում է մեր պետության ամենամեծ խնդիրը՝ բոլոր առումներով: Ամփոփելով կուզեմ ասել հետևյալը, թերևս ամենակարևորը՝ այս ասուլիսի ժամանակ Փաշինյանի կողմից արձանագրվեց, որ Ադրբեջանը նպատակ ունի իրավիճակը լարման տանել, ինչի մասին մոտ տասն օր է ահազանգում եմ փաստերով, ադրբեջանցի պաշտոնյաների հայտարարություններով և գործողություններով: Ուստի դրան պետք է հաջորդի ինտենսիվ աշխատանք միջազգային գործընկերների հետ, բոլոր միջնորդների հետ՝ Մոսկվայից Վաշինգթոն՝ դա կանխելու համար: Պետք է անել ամեն հնարավորն Ադրբեջանին զսպելու համար, կիրառել միջազգային բոլոր գործիքները»: Աղբյուրը` Տաթևիկ Հայրապետյան |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
8301:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
13800:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
341Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
796Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
420Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1077Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
988Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
869Երեկ, 14:24
