Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Պուտինի հանդեպ բողոքի ակցիաներն անհրաժեշտ են հենց Պուտինին». Հակոբ Բադալյան

«Պուտինի հանդեպ բողոքի ակցիաներն անհրաժեշտ են հենց Պուտինին». Հակոբ Բադալյան
183
Երեքշաբթի, 15 նոյեմբերի, 2022 թ., 03:06

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. «Խոսվում է Պուտինի հայաստանյան այցի ընթացքում բողոքի ակցիաների մասին: Թերեւս այն, ինչ հիմա անհրաժեշտ է հենց Պուտինին:
Կրկնեմ միտքս, որ այլ առիթով արտահայտեցի ամիսներ, թե տարի առաջ: Ներկայումս ակցիաներ պետք է արվեն հետեւյալ տրամաբանությամբ. ՌԴ հանդեպ՝ «ռուսամետները», ԱՄՆ հանդեպ՝ «ամերիկամետները», Ֆրանսիայի հանդեպ՝ «ֆրանսամետները», Իրանի հանդեպ՝ «իրանամետները»: Բնորոշումներս պայմանական են եւ դրա համար էլ չակերտավոր, քանի որ այդ ամենի հիմքում, իհարկե, պետք է լինի ընդամենը Հայաստանի ու Արցախի շահը, որն այսօր պահանջում է այդ կենտրոնների առաջ ձեւավորել ռեգիոնալ կայունության եւ անվտանգության հարցի հանդեպ հնարավորինս մեծ եւ հստակ պատասխանատվության հարց: Եվ այդ իսկ պատճառով էլ օգտագործում եմ «ակցիա» հասկացությունն առանց «բողոքի: Բողոքի ակցիաներ չեն պետք, այլ քաղաքական ակցիաներ, որոնք ընդգծելու են պատասխանատվության հարցը:
Որովհետեւ, եթե հանկարծ վաղը լինի ապակայունացում, պայթյուն, նույն խմբերը եւ նրանց «համակրությունը» վայելող կենտրոնները զբաղվելու են դրա համար պատասխանատվությունը մյուսի վրա բարդելով, ինչից որեւէ կերպ չի նվազելու որեւէ ապակայունացման հետեւանքի ցավ կամ ծանրություն»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան