Իրավապահները կմտնեն ՔՊ. հարցաքննվելու են նախարարներ, պատգամավորներ․ «Ժողովուրդ»
![]() 225 Երեքշաբթի, 15 նոյեմբերի, 2022 թ., 09:12 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ընտրակեղծիքները մերժող հեղափոխական երիտասարդները, պարզվում է, իրականում ընտրակեղծարարներ են, պարզապես դրա համար հնարավորություն չեն ունեցել: Երբ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը իշխանության եկան, բացահայտվեց նրանց՝ իրական կեղծարարների դեմքը: Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 29-ին կայացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամների ընտրություններում լուրջ կեղծիքներ են եղել, և որոշ անդամների ձայներ հայտնվել են այլոց անունների վրա: Հիմա պարզվում է՝ իշխանականները հայտնվել են հայրենի իրավապահների ուշադրության կենտրոնում: Մեր հավաստի տեղեկություններով՝ ՀՀ իրավապահ համակարգը սկսել է ուսումնասիրել բոլոր հրապարակումները, որոնք արվել են իշխող կուսակցության ներսում գրանցված կեղծիքների վերաբերյալ, և որոշել է գործի անցնել: Երկուշաբթի օրը իրավապահ կառույցներից մեկը որոշել է պարզել, թե ով, ինչ և ինչպես է կեղծել՝ ընտրությունների արդյունքների ցանկալի պատկեր ունենալու համար: Սա նշանակում է, որ առաջիկայում ՔՊ վարչության անդամ պատգամավորները, նախարարները և այլ պաշտոնյաներ, ինչպես նաև վարչության անդամ չընտրված թեկնածուները հերթով կկանչվեն ուժային կառույցներ՝ բացատրություն տալու: Գլխավոր հարցը այս պահի դրությամբ հետևյալն է. արդյոք տարվող քննությունը մինչև վերջ կգնա՞, ու մեղավորները կպատժվե՞ն, թե՞ էլի ձևական գործընթաց կլինի՝ հաշվեհարդարի միտումով»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
