«Ես գրել եմ՝ боевая готовность N1»․ Սեյրան Օհանյանը՝ իր հնարավոր ձերբակալության մասին
![]() 237 Երեքշաբթի, 15 նոյեմբերի, 2022 թ., 13:54 ԱԺ-ում ճեպազրույցի ընթացքում «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը լրագրողների դիտարկմանը՝ «ըստ մամուլի հրապարակումների՝ հնարավոր է մոտ ժամանակներս գլխավոր դատախազը մտնի ԱԺ և անձեռնմխելիությունից զրկելու գործընթաց սկսի իր, Վահե Հակոբյանի, Արմեն Չարչյանի նկատմամբ, և ձերբակալի», արձագանքել է․ «Ես տեղեկություն չունեմ, որ իմ նկատմամբ կարող են ինչ-որ վարույթ սկսել, այդ հարցերը պետք է տալ դատական, դատաիրավական մարմիններին, որոնք այդ արտահոսքը միգուցե տվել են։ Ինչ վերաբերում է անձեռնմխելիությանը, ես երբևիցե անձեռնմխելիության քողի տակ չեմ թաքնվել: Այդ առումով ես մտահոգություն չունեմ»: Օհանյանը իր կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառմանն անդրադառնալով, որտեղ ասվում էր, որ՝ «Օհանյանին ձերբակալելու փորձը փորձանք է դառնալու», նկատել է․ «Դա անձնական գրառում է: Ես վախեցող անձնավորություն չեմ, իմ ընտանիքն էլ. մենք պատրաստ ենք ամեն ինչի: Դրա համար ես գրել եմ՝ «боевая готовность N1»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
