«Շուտով Պապիկյանը կարձանագրի, որ իրենց իշխանության մեջ կան մարդիկ, որ որդիներին ազատել են բանակից». Սևակ Հակոբյան
![]() 225 Երեքշաբթի, 15 նոյեմբերի, 2022 թ., 15:18 Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սուրեն Պապիկյանն ասում է՝ քաղաքական գործիչներ կան, որոնց զավակներն արտերկրում են ծնվում, որ բանակ չգնան։ Սենց որ գնա, շուտով Պապիկյանը կարձանագրի, որ իրենց իշխանության մեջ կան մարդիկ, որ իրենց իշխանության ընթացքում, օգտագործելով պաշտոնեական դիրքը, կապերը, որդիներին ազատել են բանակից ու եթե իշխանափոխություն չլիներ, չէին կարողանալու։ Կարող է օրինակ բերել նույն Վահագնին Հովակիմյանին կամ Անդրանիկ Քոչարյանին. սրա որդին Դավիթ Տոնոյանի ժամանակ 2 անգամ տարեկետում ստացավ, մինչև կարողացավ (ասում են՝ մարդ-մուրդ խառնելով) պաշտպանել գիտական թեզը և ազատվեց պարտադիր զինվորական ծառայությունից։ Վստահ եմ, նախկին իշխանության ժամանակ ռիսկ էլ չէր անի անգամ դիմել այդ հարցով։ Ու, իմ կարծիքով, երեկվանից Պապիկյանին դոշով լրագրողներից պաշտպանելու պատճառներից մեկը հենց դա է․ ի՞նչ իմանա, կարող է Պապիկյանն իրեն մի օր հարցնի՝ էդ ո՞ւմ միջոցով ես կազմակերպել որդուդ ազատումը, չե՞ս ուզում Տոնոյան Դավիթի վրա մի հատ էլ դու ցուցմունք տաս էդ դրվագով»։ Աղբյուրը` Սևակ Հակոբյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
