Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Ֆրանսիան, կարծես, ձեռքերը լվաց Արցախի հակամարտության կարգավորման գործընթացից»․ Աբրահամ Գասպարյան

«Ֆրանսիան, կարծես, ձեռքերը լվաց Արցախի հակամարտության կարգավորման գործընթացից»․ Աբրահամ Գասպարյան
240
Չորեքշաբթի, 16 նոյեմբերի, 2022 թ., 19:06

Աբրահամ Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ֆրանսիան, կարծես, ձեռքերը լվաց Արցախի հակամարտության կարգավորման գործընթացից և գնդակը թողեց ռուս-ադրբեջանական և ռուս-թուրքական ռազմաքաղաքական հարաբերությունների դինամիկայի դաշտում։
Կամ սա Փարիզ-Մոսկվա հարաբերությունների առաջխաղացման արտաուկրաինական հնարավորության դուռ է, կամ հերթական նավթագազային առևտրի հնարավորությունը բաքվի հետ։
Նկատենք՝
1- Սենատի որոշումները պետական քաղաքականության, հատկապես՝ դիվանագիտական առումով համապարտադիր նշանակություն չունեն,
2- Նախագահ Մակրոնը դժվար վավերացնի այն ու մոտեցումը դնի արտաքին քաղաքականության կոնցեպտուալ հիմքում,
3- Բարոյական առումով սա առավելություն է Հայաստանի ու Արցախի համար, սակայն ռեալպոլիտիկի տեսանկյունից՝ նահանջ, քանի որ բաքուն, այսուհետև, նմանատիպ բարոյական ու իրական իրավունք կունենա ձերբազատվելու Ֆրանսիայի միջնորդական դերից ու ջանքերից, ինչի համար պայքարում է ավելի քան 20 տարի,
4- Հայկական դիվանագիտությունը (եթե այդպիսին կա) պիտի աշխատեր Արցախի հարցում չեզոքացնել թուրքիայի՛ միջնորդական ջանքերը, ոչ թե անուղղակիորեն նպաստեր Ֆրանսիայի նման բարեկամ երկրի դիրքերի թուլացմանը։
ՀԳ- որոշումը համընկավ ագրեսոր ադրբեջանի ռազմական արկածախնդրության ու հռետորաբանության խստացմանը։ Նման «դեպքեր» քաղաքականության ոլորտում պատահական չեն լինում, իսկ եթե այս ամենին գումարվում են ՀՀ քաղաքական անբան իշխանության տգետ ու անհեռատես քայլերը, ստացվում է հետևյալը՝
1-բաքվի հերթական ագրեսիայի դեմ հայկական դիվանագիտական մոբիլիզացիայի ճակատը ամլանում է,
2- անվերապահ ու երկարաժամկետ կախվածության մեջ ենք հայտնվում Ռուսաստանի «իրավարար վճռից»»։