«Էս հենց էն «սրած մախաթն ա», որ մի օր ձեռքդ ա, մի օր՝ դրա համար չնախատեսված վայրում». Նինա Կարապետյանց
![]() 257 Հինգշաբթի, 17 նոյեմբերի, 2022 թ., 17:26 Իրավապաշտպան Նինա Կարապետյանցի գրառումը․ «Արմեն Աշոտյանին արգելել են լքել Հայաստանը, այն պայմաններում, որ ՍԵԿՏ-ը, փաստորեն, փակված չի, վերջինիս էլ (Հայաստանի սահմանն անցնելու պահին գոնե) մեղադրանք առաջադրված չի եղել։ Հարց/հարցեր - Ինչո՞վ են տարբերվում գործող իշխանություններն Աշոտյանի ներկայացրած հանցավոր ռեժիմից, եթե օգտագործում են նույն գործիքակազմը, - Պաշտոնական արձագանք/բացատրություն պատրաստվո՞ւմ են ներկայացնել կատարվածի կապակցությամբ, թե՞ հանցավոր ռեժիմի օրինակով խորապես թքած ունեն օրենքի/իրավունքի վրա, - Եվ վերջապես, իշխանությունների մեջ կա՞ գոնե մի շնչավոր, որ հասկանում ա, թե ինչ անդառնալի հետևանքներ են առաջացնում Հայաստանի համար նման անմեղսունակ գործողությունները, էն պայմաններում, որ Հայաստանին աջակցելու հիմքում ամբողջ ստավկան դրվում ա ժողովրդավարության վրա: Հ․ Գ․ Աշոտյանն ասում ա․ «Շիվարած էի, քանի որ էս աստիճանի լկտիություն, այս աստիճանի բեսպրեդել, այս աստիճանի ցինիկություն չէի կարող պատկերացնել անգամ Նիկոլ Փաշինյանի նման պայմանական ասած մարդու կողմից»։ Աշոտյանին փոխանցեք, որ էս համակարգը և գործելաոճը ձեր իշխանությունն օգտագործել ա՝ անսահմանափակ, անկաշկանդ և մեծ հաճույքով։ Էս հենց էն «սրած մախաթն ա», որ մի օր ձեռքդ ա, մի օր դրա համար չնախատեսված վայրում ա։ Էնպես որ, հանցավոր ռեժիմի «կարկառունները» բողոքողների ցուցակում ամենավերջինը միայն կարող են լինել, եթե առհասարակ բարոյական իրավունք ունեն հերթի մեջ տեղ զբաղեցնելու։ Հ․ Հ․ Գ Սա չի նշանակում, որ հնչեցրած հարցերի պատասխանից իշխանությունները կարող են խուսափել․․․»: Աղբյուրը` Նինա Կարապետյանց |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
