«Խաղաղության պայմանագիր» ստորագրելու գործընթացի ռեգրեսիա է սկսվում. քաղաքագետ. «Փաստ»
![]() 231 Շաբաթ, 19 նոյեմբերի, 2022 թ., 10:14 «Փաստ» օրաթերթը գրում է․ «Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի հետ զրույցում անդրադարձել ենք բանակցային գործընթացի ներկա փուլին, աշխարհաքաղաքական գործոններին, դրանցից բխող մարտահրավերներին: Անդրադառնալով նախ ինտենսիվ բնույթ կրող հանդիպումներին՝ քաղաքագետը մի երկու պատճառ մատնանշեց: «Թուրք-ադրբեջանական դաշինքն ամեն ինչ անում է, որ Հայաստանը հնարավորինս շուտ ստորագրի, այսպես կոչված, խաղաղության պայմանագիրը, ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Ըստ էության, այդ դաշինքն ամեն ինչ անում է, որ այդպես կարողանա խնդիրը հօգուտ իրեն լուծել՝ հետագայում Հայաստանին պարտադրելով նաև որոշակի այլ զիջումներ՝ կապված, օրինակ՝ ճանապարհների, միջանցքների և այլնի հետ: Ադրբեջանա-թուրքական դաշինքը շտապում է դա անել երկու պարզ պատճառով. առաջին՝ պարտություն կրելուց հետո հայկական կողմը դեռևս չի հասցրել վերականգնվել, բավականին խոցելի վիճակում է, երկրորդ՝ Հայաստանի հնարավոր դաշնակիցներից ՌԴ-ն ինքն է գտնվում բավականին լուրջ խնդիրների մեջ և այդքան էլ չի կարողանում համապատասխան աջակցություն տալ հայկական կողմին: Դրա համար ադրբեջանա-թուրքական դաշինքը փորձում է օգտվել այս երկու պատճառներից ու խնդիրը հնարավորինս շուտ լուծել: Ներկա փուլում հանդիպումների ինտենսիվության պատճառնեը սրանք են: Թե ինչու է Փաշինյանը նույն ինտենսիվությամբ սպասարկում ադրբեջանա-թուրքական դաշինքի նույն օրակարգը, այլ հարց է. հիմնականում պայմանավորում եմ նրանով, որ պարզապես համագործակցում է Ալիևի և Էրդողանի հետ, հնարավոր է՝ նաև այլ ուժերի ճնշմամբ, օրինակ՝ Արևմուտքի: Ամեն դեպքում, Փաշինյանը սպասարկում է թշնամու՝ արագ հարցը լուծելու վերոնշյալ օրակարգը, ինչը մեծ վտանգներ է պարունակում հայկական պետությունների համար»,-շեշտեց քաղաքագետը»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։ |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
246Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
274Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
277Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
193Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
253Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
235Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
222Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
274Երեկ, 09:52
