ՔՊ-ում անակնկալի են եկել Փաշինյանի հայտարարությունից. «Հրապարակ»
![]() 241 Շաբաթ, 19 նոյեմբերի, 2022 թ., 10:42 «Հրապարակ» թերթը գրում է․ ««Քաղպայմանագիր» խմբակցությունում անակնկալի են եկել հինգշաբթի օրը Նիկոլ Փաշինյանի՝ խորհրդարանում հնչեցրած այն հայտարարությունից, թե ինքը դեռ 2021 թվականի հունվարին է ընդունել Ռուսաստանի առաջարկները։ Բանն այն է, որ ՔՊ փակ նիստերի ժամանակ Փաշինյանն անձամբ է կուսակիցներին հրահանգավորել՝ ընդդեմ Ռուսաստանի հայտարարություններ անել, եւ ոմանք անգամ բաց տեքստով հայտարարել են, թե Ռուսաստանը Հայաստանից Զանգեզուրի միջանցք է ուզում։ Եվ ընդամենը սեպտեմբերին «Հավաստի աղբյուր» ստորագրությամբ իր թերթում գրել է, թե «ինչ է ուզում Ռուսաստանը»։ ՔՊ-ականները մասնավոր զրույցներում տարակուսած ասում են․ «Տեսնես ի՜նչ կարգի է Պուտինը նեղել Փաշինյանին, որ նա ստիպված է 180 աստիճանով դիրքորոշում փոխել»։ Հիշեցնենք, որ Փաշինյանը ռուսական առաջարկի մասին լռելու վերաբերյալ ասել էր․ «Դրա մասին չեմ խոսել՝ զուտ կոռեկտությունից ելնելով, բայց․․․ շնորհակալ եմ Ռուսաստանի Դաշնության նախագահին, որ, այնուամենայնիվ, թեման պարզաբանելու հնարավորությունը մեզ ընձեռեց, եւ եթե մեր կառավարության դիրքորոշումը խուսափողական է, մենք, ըստ էության, էսօրվա մեր դիրքորոշումն այն է, ինչ մեզնից պահանջում էր ընդդիմությունը՝ չիմանալով, որ մենք այդ դիրքորոշումը վաղուց ենք որդեգրել»։ Թե երբվանից է Արցախի եւ Հայաստանի շահերից բխող թեմաներով խոսելը դարձել ոչ կոռեկտ, պարզ չէ»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
