«ՀԽՍՀ-ն Ագրարային համալսարանը Պլանի գլխին հիմնելու լուրջ ու ծանրակշիռ պատճառներ է ունեցել». գործարար
![]() 353 Կիրակի, 20 նոյեմբերի, 2022 թ., 00:08 «Փաշինյանի նման ձևակերպումը խայտառակ դիլետանտ և մակերեսային դիտարկում է, ու վատն այն է, որ Փաշինյանի կողքին չկա գոնե մեկ նորմալ մասնագետ, որը ասի՝ էս ինչե՞ր ես ասում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց գործարար, ֆերմեր Հարություն Մնացականյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Ագրարային համալսարանը չպետք է բժշկական կենտրոններով կամ այլ շենքերով շրջապատված լինի, այլ պետք է հեկտարներով վարելահողեր լինեն, ֆերմաներ լինեն, լաբորատորիաներ լինեն, փորձարարական արտադրություն լինի: «Մենք Պլանի գլխին Ագրարային համալսարան ենք սարքել, դրա համար էլ մեր ուսանողները երեկոյան կոշիկներով են դասի գնում, գալիս»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը: Հարություն Մնացականյանը նշեց, որ ՀԽՍՀ-ն Ագրարային համալսարանը Պլանի գլխին հիմնելու լուրջ ու ծանրակշիռ պատճառներ է ունեցել. «Երբ մարդիկ մակերեսորեն մտածում են միայն վարելահողերի մասին, դա խայտառակություն է: Ագրարային համալսարանը հիմնելու որոշումը կայացվել է 1930 թվականին, երբ Պետական համալսարանից առանձնացվեց: Գյուղինստիտուտը ամբողջ Անդրկովկասում առաջին նման ինստիտուտն է եղել, որը հենց ստեղծվել է Պլանի գլխում, որովհետև Թամանյանի քաղաքաշինության պլանն այդտեղից է սկսվել, որ տարբեր երկրներից գային մեզ մոտ սովորելու և կոմունիկացիոն խնդիրներ չունենային: Գյուղինստիտուտը շատ լուրջ և մնացած համալսարանների հետ փոխկապակցված կառույց է, որն ունեցել է իր լաբորատորիաները, որտեղ Սովետական Միության ժամանակ մշակվել են հացաթխման պրոցեսներից սկսված լաբորատորիաներ, փորձարարական կենտրոններ, ու թեկուզ նոր հացատեսակներ ստանալու համար պետք էր նոր գիտություն: Գյուղինստիտուտը պետք է համագործակցեր կենսաբանության, քիմիայի ինստիտուտների հետ, նաև ֆիզիկա գիտությունն է ներառում, որպեսզի կարողանային իրենց գիտական միտքը մոնետիզացնել, ստանալ ապրանք»: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
