ՔՊ-ականը քույրերին աշխատանքի է տեղավորում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Օրեր առաջ «Սևան» հոգեկան առողջության կենտրոնի տնօրեն Դավիթ Կարապետյանն ազատվել է պաշտոնից և այլ աշխատանքի անցել առողջապահության նախարարությունում: Փորձեցինք Կարապետյանից ճշտել, թե նախարարությունում ինչ պաշտոն է զբաղեցնում, նա չպատասխանեց․ «Ձեր բոլոր հարցերն ուղղեք նախարարությանը»: ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանին հարցրինք, թե ով է նշանակվել «Սևան» հոգեկան առողջության կենտրոնի ժամանակավոր պաշտոնակատար, և երբ տեղի կունենա տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթը։ «Հարցերը գրավոր ուղարկեք»,- եղավ ստանդարտ պատասխանը:
Մենք մեր աղբյուրներից տեղեկացանք, որ «Սևան» հոգեկան առողջության կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար են նշանակել «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի բժիշկ Հարություն Դավթյանին: Առաջիկայում կկայանա մրցույթ՝ տնօրենի թափուր պաշտոնի համար: Մեզ հասած լուրերով՝ ՔՊ-ի Սևանի տարածքային կառույցի նախագահ Արթուր Լալազարյանը ջանում է քրոջը, ով տվյալ կենտրոնում աշխատում է որպես գլխավոր հաշվապահ, կենտրոնի տնօրեն կարգել: Ի դեպ, Սևանում խոսում են, որ մյուս քրոջն էլ՝ Գայանե Լալազարյանին, վերջերս աշխատանքի է ընդունել մարզպետարանի կրթության վարչությունում՝ որպես Սևանի տարածքի պատասխանատու։ Կապ հաստատեցինք «Սևան» հոգեկան առողջության կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հարություն Դավթյանի հետ: Հետաքրքրվեցինք՝ կմասնակցի՞ տնօրենի թափուր պաշտոնի համար կայանալիք մրցույթին։ «Ես չեմ կարող ասել, թե դա երբ կհայտարարվի, ճշտեք նախարարության հետ, իսկ մրցույթին, իհարկե, մասնակցելու եմ»: «Սևան» կենտրոնի հաշվապահը ե՞ւս կմասնակցի մրցույթին։ «Ես առաջին անգամ եմ լսում այն, ինչն ասացիք: Ես հանրապետական ԲԿ-ից եմ եկել, դեռ նոր ծանոթանում եմ անձնակազմի հետ»»:
Մանրամասները՝ թերթի համարում:

«Տգիտությունը դարձել է բոլորիս առողջության և կյանքի սպառնալիք». Սամսոն Գրիգորյան
46217.09.2026, 18:30
Սյունեցին հայտնել է, որ իր ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված
70414.09.2026, 11:36
«Սեպսիսի հետևանքները կարող են պահպանվել նաև ապաքինումից հետո»․ ԻՀԱԿ
73513.09.2026, 12:54
«Պատվաստումը հատկապես կարևոր է գրիպի բարդությունների բարձր ռիսկ ունեցողների համար». ԱՆ
82012.09.2026, 09:12
«Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել». ՀՎԿԱԿ
92010.09.2026, 13:18
«Երեք երեխաներ հոսպիտալացվել են․ այսօր էլ կանչեր կան»․ Արմեն Վարդումյան (տեսանյութ)
111107.09.2026, 15:00
«Ահա այն վայրը, որտեղ պետք է բուժվեն թունավորումների հետևանքով տուժած քաղաքացիները»․ Անուշ Պողոսյան
110507.09.2026, 14:12
«Աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի». ԱՆ
106007.09.2026, 09:24