«ՌԴ նախագահն ի՞նչ երեսով է գալիս Հայաստան». Արամ Սարգսյան
![]() 244 Երեքշաբթի, 22 նոյեմբերի, 2022 թ., 12:38 «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի գրառումը․ «Ձախողելով Ռուսաստանի տնտեսության դիվերսիֆիկացիան՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը որոշեց այլ ճանապարհով վերականգնել Ռուսաստանի նախկին հզորությունը: Եվ քանի որ ԽՍՀՄ-ը հին ու նաֆթալինոտ է, անունը դրեց Միութենական պետություն և 2020-ի արցախյան երկրորդ պատերազմով սկսեց գործընթացը։ Շոյգուի գնահատած՝ ԼՂ «փայլուն օպերացիան» հույս առաջացրեց, և ՌԴ-ն մտավ Ուկրաինա, աչքի տակ ունենալով Մոլդովան, հետո Վրաստանը, հետո Ադրբեջանը, հետո միջինասիական հանրապետությունները՝ մինչև ԽՍՀՄ հիմնը՝ Союз нарушений... Ի հետևանս՝ կորցրեց ԵՄ-ի լոյալությունը, ԱՄՆ-ի հանդուրժողականությունը, Ուկրաինան կորցրեց ամբողջությամբ ու վերջնական, Հայաստանում ավելի շատ հակառակորդներ, քան համակիրներ ունեցավ, իսկ Միութենականի ստեղծման փոխարեն կասկածի տակ են հիմա ՀԱՊԿ-ը, ԵԱՏՄ-ն ու ԱՊՀ-ն։ ՌԴ նախագահը «Ոսկե ձկնիկ» հեքիաթի պառավի վիճակում է հայտնվել և որ կոտրած տաշտակի առաջ են արդեն, հասկանում է նույնիսկ Մարգարիտ Սիմոնյանը։ Թե այսքանից հետո ՀՀ և Արցախի իշխանությունները ի՞նչ հույս են կապում հեքիաթի պառավի և ռուսական տարբերակի հետ, չեմ հասկանում, կամ ՌԴ նախագահը ի՞նչ երեսով է գալիս Հայաստան չգիտեմ, չնայած բացի Մինսկից էլ ո՞ւր կարող է գնալ որ…»: Աղբյուրը` Արամ Սարգսյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
