ԱՄՆ-ում ստեղծվել է թմրամոլության դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը

Հյուսթոնի և Նոր Օռլեանի մի շարք հետազոտական կենտրոնների և համալսարանների ամերիկացի գիտնականներն ստեղծել են աշխարհում առաջին պատվաստանյութը թմրամոլության դեմ։ Այս մասին հայտնում է Pharmaceutics-ը։
Կրծողների վրա պատվաստանյութի կլինիկական փորձարկումները ոչ մի կողմնակի ազդեցություն ցույց չեն տվել, ուստի մոտակա ամիսներին դրանք կփորձարկվեն մարդկանց վրա:
Խոսքը, մասնավորապես, օփիոիդների մասին է։ Մասնագետները նշում են, որ չնայած այն հանգամանքին, որ թմրամոլությունը բուժելի է, մարդկանց 80%-ի մոտ այն բուժումից հետո կրկնվում է։
Միևնույն ժամանակ, անգամ երկու միլիգրամից փոքր ֆենտանիլի չափաբաժինը կարող է մահացու լինել, քանի որ այս դեղամիջոցը 50 անգամ ավելի ուժեղ է, քան հերոինը և 100 անգամ ավելի ուժեղ, քան մորֆինը:
«Մեր պատվաստանյութն ի վիճակի է ստեղծել հակաֆենտանիլային հակամարմիններ, որոնք կապվում են կլանված ֆենտանիլի հետ և թույլ չեն տալիս այն հասնել ուղեղ՝ թույլ տալով նրան արտազատվել երիկամների միջոցով», - ասում է Հյուսթոնի համալսարանի դոցենտ Քոլին Հեյլը:

ԱՆ-ն՝ Ծավ բնակավայրի խմելու ջրի հետազոտությունների արդյունքների վերաբերյալ
24528.10.2026, 15:06
Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը․ «Ժողովուրդ»
29028.10.2026, 09:00
Մանրամասներ՝ ավտոբուսի վթարից տուժածների առողջական վիճակի վերաբերյալ
68723.10.2026, 15:48
«Մինչև 350 հազար քաղաքացի 2027-ից սկսելու է օգտվել առողջության ապահովագրությունից». Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
82221.10.2026, 13:12
«Եվրոպայում գրանցված դեղերը դյուրին ընթացակարգով կարող են գրանցվել Հայաստանում»․ «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ)
86619.10.2026, 13:00
«Բյուջեն «քերելու» նուրբ արվեստը»․ Անուշ Պողոսյան
100217.10.2026, 11:24
Ռուսաստանում առաջին անգամ իրականացվել է ողնուղեղի փոխպատվաստման վիրահատություն
230416.10.2026, 22:48
Սանկտ Պետերբուրգում 4 մարդ է հոսպիտալացվել կապիկի ծաղիկ վիրուսային հիվանդությամբ
225116.10.2026, 20:48