«Ալիևը կհանրայնացնի Փաշինյանի հետ բանավոր պայմանավորվածությունները, եթե վերջինը չկատարի թուրք-ադրբեջանական պահանջները»»․ Հոխիկյան
![]() 228 Չորեքշաբթի, 23 նոյեմբերի, 2022 թ., 18:18 Մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը 168 TV-ի եթերում անդրադարձել է մամուլի տեղեկություններին, որ Սիսիան-Քաջարան 60 կմ-անոց ճանապարհի կառուցման համար հայտարարված մրցույթին թուրքական ընկերություն է մասնակցելու հայտ ներկայացրել, որը Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը չի հերքել․ «Թուրքական «Քոլին Ինսաաթ» ընկերությունը մասնակցում է ասֆալտապատման աշխատանքներին՝ ինչպես Նաիջևանում, այնպես էլ՝ Արցախից Ադրբեջանի օկուպացրած տարածքներում, և, ստացվում է՝ այս թուրքական ընկերությունը ասֆալտը չի փռում միայն Սյունիքի այդ 47 կմ հատվածում։ Այս ընկերությունը ոչ թե Թուրքիայի սովորական քաղաքացու է պատկանում, այլ Էրդողանի մտերիմ մարդկանցից մեկին։ Եթե այն մուտք գործի Սյունիքի մարզ, մենք ունենալու ենք մի իրավիճակ, որ Իրանը ՀՀ-ին կապող այս ռազմավարական ճանապարհի վրա կառուցվելու են ռմբապաստարաններ, ռազմավարական օբյեկտներ, և ուզի թե չուզի, այդ կազմակերպությունն այդ աշխատանքներն իրականացնելու համար ունենալու է այդ բոլոր օբյեկտների քարտեզագրումը. քարտեզներ՝ ստացված Կառավարությունից։ Հետախուզություն իրականացնելով ՀՀ-ում՝ այդ տվյալները կտրամադրեն թուրքական իշխանություններին։ Փաշինյանը թուրք-ադրբեջանական թակարդում է․ հետևաբար՝ նրա դիմաց երբ դրվի, որ թուրքական ընկերությունը պետք է մասնակցի Սյունիքում ճանապարհների շինարարությանը, նա չի կարող դրանից հետ կանգնել, Ալիևը կհանրայնացնի Փաշինյանի հետ բանավոր պայմանավորվածություններն այն պահին, երբ նա դադարի կատարել թուրք-ադրբեջանական պահանջները»,- նկատել է Հոխիկյանը։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
