«Եթե դու ՀԱՊԿ-ից դուրս եկար, այնպես չէ, որ մյուս դաշինքներում քեզ սրտատրոփ սպասում են»․ Ա. Կիվիրյան

Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը 168TV-ի եթերում խոսելով ՀԱՊԿ գագաթաժողովից սպասելիքների մասին՝ ասել է․ «Ռուսաստանը հայտնվել է բավականին ծանր իրավիճակում․ մի կողմից հասկանում է, որ ՀԱՊԿ-ը և ինքը ունեն դաշնակցային պարտավորություններ ՀՀ նկատմամբ, մյուս առումով հասկանում են, թե այդ պարտավորությունների կատարումը ինչի կարող է հանգեցնել. կարող է հանգեցնել իրենց համար այս տարածաշրջանում երկրորդ ճակատի բացման: Երբ ՌԴ-ն չի կարողանում լուծել ուկրաինական ճակատի հարցը, իր համար կարող է բավականին խոցելի լինել երկրորդ ճակատի բացումը: ՀԱՊԿ-ի երկու անդամներ՝ Տաջիկստանը և Ղրղըզստանը իրար էին կոտորում․ ինչպես ՆԱՏՕ-ն անկարող է լուծել իր անդամների միջև առկա խնդիրը, այդպես էլ ՀԱՊԿ-ը, ուր մնաց՝ խրվի այս խնդրի մեջ»։
Հարցին՝ ինչո՞ւ մնալ ՀԱՊԿ-ում, վերլուծաբանը արձագանքել է. «Միակ բանը, որ ՀԱՊԿ-ից ստանում էինք՝ ՌԴ-ից զենքը, որը գնում էինք իրենց ներքին շուկայական գներով: Ապագայում էլ, եթե ՌԴ-ի մոտ զենքի ավելցուկ լինի, հնարավոր է, որ նորից փորձենք ռուսական շուկայական ներքին գներով գնել այդ զենքը: Եթե դու ՀԱՊԿ-ից դուրս եկար, այնպես չէ, որ մյուս դաշինքներում քեզ սրտատրոփ սպասում են և ցուցաբերելու են աջակցություն։ Եթե Արևմուտքը ցանկություն ունենար աջակցել Հայաստանին, կգտներ ճանապարհներ»:

«Արցախցիները Ադրբեջանից վաղ թե ուշ ստանալու են փոխհատուցում». Արա Ղազարյան (տեսանյութ)
2319:36
«Այս միջադեպն ինձ հիշեցրեց ՄԻԵԴ-ում Ադրբեջանի դիրքորոշումը»․ Արա Ղազարյան (տեսանյութ)
3619:18
«Հայրենի «հիբրիդագետները» նույն էնտուզիազմով չեն խոսում Ադրբեջանի կողմից վարվող նարատիվային պատերազմի մասին»․ Արա Պողոսյան
5417:48
«Աշխարհում և մեր երկրում «բռնոցի-պպզոցի» խաղն են խաղում»․ Մարգարիտ Եսայան
6417:24
«Այնպես արեք, որ փողոց իջնելու երես ունենաք»․ Արեգա Հովսեփյան (տեսանյութ)
8017:06
ԴՕԿ կուսակցության ակցիան՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց
6616:54
«Իրավիճակի երկարաժամկետ կարգավորման և կայուն խաղաղության հիմքեր դեռ չկան»․ Արտակ Զաքարյան
6616:42
«Ադրբեջանը հստակ մշակված թշնամանքի քաղաքականություն է վարում»․ Տաթևիկ Հայրապետյան
6516:24