ԱՄՆ-ում ԱԲ նախարարություն ստեղծելու մասին օրինագիծ է մշակվել

ԱՄՆ սենատոր Բերնի Սանդերսը և Դեմոկրատական կուսակցությունից Ներկայացուցիչների պալատի անդամ Գրեգ Քասարն այսօր կներկայացնեն օրինագիծ, որի նպատակն է կարգավորել արհեստական բանականության ոլորտում հետագա աշխատանքը։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։
Լրատվամիջոցի տվյալներով՝ փաստաթուղթը նախատեսում է ստեղծել արհեստական բանականության նախարարություն, ինչպես նաև արգելել «արհեստական գերբանականության» ստեղծումը։
AP-ն, որը ծանոթացել է օրինագծի տեքստին, հայտնում է, որ փաստաթուղթը նաև նախատեսում է դադարեցնել արհեստական բանականության ամենաառաջադեմ համակարգերի մշակումը, քանի դեռ նորաստեղծ գերատեսչությունը՝ ԱԲ նախարարությունը, դաշնային մակարդակով անվտանգության ապահովման կանոններ չի սահմանել։ Լրատվամիջոցը նշում է, որ արհեստական բանականության ոլորտի առաջատար ընկերությունների բազմաթիվ աշխատակիցներ աջակցել են այս նախաձեռնությանը։

ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
4910:06
Սամվել Կարապետյանը կալանավորվել է մեկ ամսով
7110:00
«Կան հարցեր, առաջնահերթություններ, որոնց վերաբերյալ մեկ ընդհանուր մոտեցում ձևավորելը խիստ անհրաժեշտ է». Տիգրան Աբրահամյան
6109:54
Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանք կիրառելու հարցի քննարկումը շարունակվել է ամբողջ գիշեր
5309:36
ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում․ «Հրապարակ»
6209:18
Սպասվում է անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի (լուսանկար)
8007:24
«Հենց ԱՄՆ-ի նախագահը կարողացավ կոտրել ԱՄՆ-ի անհաղթ լինելու կարծրատիպը»․ Կարեն Հովհաննիսյան
14000:42
«Փաշինյանը տեսնում է, որ ձեռից գնում է». Հրանտ Բագրատյան (տեսանյութ)
13200:24