Ընտրակեղծարարության մեջ մեղադրվող Արփի Դավոյանն «Ընտրական օրենսգրքի» մասին օրինագիծ է ներկայացրել․ «Ժողովուրդ»
![]() 212 Ուրբաթ, 25 նոյեմբերի, 2022 թ., 09:24 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արփի Դավոյանի ու Ալխաս Ղազարյանի նախաձեռնությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից վերցվել է ընտրական հիմնադրամները վերահսկելու գործառույթն ու այն կոռուպցիայի կանխարգերլման հանձնաժողովին տրվել։ Նախաձեռնությունն, իհարկե, քաղաքական մեծամասնության «կողմ» կոճակի շնորհիվ թե՛ առաջին, թե՛ երկրորդ ընթերցմամբ ընդունվել է խորհրդարանում, ու ԿԸՀ-ն, փաստորեն, այլևս չի՛ վերահսկելու ընտրական հիմնադրամները։ Այս ամբողջ պատմության մեջ աբսուրդն այն է, որ «Ընտրական օրենսգրքի» մասին օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես գալիս մի պատգամավոր՝ տվյալ դեպքում Արփի Դավոյանը, ում սեփական թիմում մեղադրում են ընտրակեղծիքների մեջ։ Դեռ չասած այն մասին, որ առ այսօր ՔՊ-ի ներսում չեն հանդարտվում ու ուզում են մինչև վերջ պարզել ու պատժել կուսակցության վարչության կազմի ընտրության խայտառակությունը, երբ վերահաշվարկից հետո վարչության կազմը փոփոխվեց։ Ըստ մամուլի հրապարկումների՝ ՔՊ կեղծված ընտրության հեղինակներից մեկն էլ ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանն էր, որ հստակ ու կոնկրետ հրահանգներ էր տվել՝ ում պետք է ընտրել, ում՝ ոչ։ Այժմ, փաստորեն, ո՛չ ավել, ո՛չ պակաս, նա ընտրական գործընթացների մասին նախաձեռնությամբ է հանդես եկել»։ Մանրամասները՝ թերթի համարում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
