«ՀՅԴ-ն շարունակում է պահպանել աշխարհի խոշորագույն կուսակցությունում փոխնախագահի պաշտոնը»․ Ի․ Սաղաթելյան

303
Շաբաթ, 26 նոյեմբերի, 2022 թ., 19:48
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրում է․
- ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհրդի անդամ Մարիո Նալբանդյանը Սոցիալիստական Ինտերնացիոնալի 26-րդ Կոնգրեսի կողմից, վերընտրվեց որպես կազմակերպության փոխնախագահ։
ՀՅ Դաշնակցությունը շարունակում է պահպանել աշխարհի խոշորագույն կուսակցությունում փոխնախագահի պաշտոնը։ - ՀՅԴ Բյուրոյի անդամ, Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանը ելույթ է ունեցել Մադրիդում՝ Սոցինտերնի նստաշրջանին:
«...Ինձ համար մեծ պատիվ է, որ այսօր ելույթ եմ ունենում այս ամբիոնից՝ կանգնելով արդարության համար պայքարող մեծաթիվ հեղափոխականների տեղում, որոնց շարքում է եղել իմ կուսակից ընկեր, իմ համերկրացի Նիկողայոս Տեր-Հովհաննիսյանը՝ Նիկոլ Դումանը, ով 1910թ. ՀՅԴ կողմից մասնակցել է երկրորդ ինտերնացիոնալի Կոպենհագենի համագումարին: Այդ ժամանակ նաև իմ հայրենակիցները պայքարում էին իրենց հայրենիքում բնականոն կյանք ապահովելու համար...»: - Դավիթ Իշխանյանն Իսպանիայի վարչապետին է փոխանցել Արցախի Հանրապետության քարտեզագիրքը:
- Աշխատանքային այցով Մոսկվայում է գտնվում ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստմյանը:
- Վարշավայում ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովին է մասնակցում և Հայաստանի ու Արցախի ժողովրդին սպառնացող վտանգների մասին է բարձրաձայնում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանը:
- ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը Սիրիայում է՝ համայնքի խնդիրներով:
- ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր Խաչատուրյանը նախորդ շաբաթ կարևոր հանդիպումներ ունեցավ Բրյուսելում և եվրոպական այլ մայրաքաղաքներում:
Ես նախորդ շաբաթ Կիպրոսում էի,այնուհետև Լիբանանում, իսկ այս պահին գտնվում եմ Ֆրանսիայում, որտեղ ՀՅԴ 132 ամյակի ձեռնարկին մասնակցելուց բացի նախատեսված են հանդիպումներ բարձրաստիճան պաշտոնյանների հետ, որոնց առանցքում ևս Հայաստանի և Արցախի իրական խնդիրներն են:
Դաշնակցության արևը մայր չի մտնում, հայրենիքի համար պայքարը բոլոր ուղղություններով պետք է շարունակել և՛ երկրի ներսում և՛ արտաքին ճակատում:
Աղբյուրը` Իշխան Սաղաթելյան

ՔՊ-ականները լքեցին դահլիճը (տեսանյութ)
615:30
««Նիկոլի թվին» պարգևատրվում են հայրենիքի տարածքները հանձնելու համար»․ Ոսկան Սարգսյան
3615:12
«Հարաբերություններ, որպես այդպիսին, չկան». Լևոն Քոչարյան (տեսանյութ)
4714:54
«Պուտինի և Զելենսկու հանդիպումն այս փուլում նպատակահարմար չէ»․ Պեսկով
6814:48
Արցախցիների խնդիրների շուրջ քննարկում՝ ԱԺ-ում. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
8014:24
Հայ և ադրբեջանցի փորձագետների՝ Երևանում նախատեսված հանդիպումը հետաձգվել է
8814:18
«Սպասո՞ւմ եք գործողությունների ձեր դեմ»․ լրագրողը՝ Քրիստինե Վարդանյանին (տեսանյութ)
5313:42
Թրամփը Սի Ծինփինին դիմավորելու համար կխախտի շուրջ 60 տարի պահպանվող արարողակարգը
16513:36