«Փաշինյանն ընտրում է «պատերազմով զիջելու» մոտեցումը, բայց չի պատրաստվում պատերազմի». Լևոն Զուրաբյան
![]() 278 Երկուշաբթի, 28 նոյեմբերի, 2022 թ., 12:42 ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը 24TV-ի եթերում խոսելով ՀՀ այսօրվա իշխանությունների վարած արտաքին քաղաքականության մասին՝ նշել է․ «Մեր փառապանծ ղեկավարությունը վերջերս շատ հետաքրքիր ձև է որդեգրել մոտենալու դիվանագիտության հարցերին․ ասում է՝ «շատ արդյունավետ հանդիպում էր, շատ դրական, ճիշտ է՝ փաստաթղթեր չեն ստորագրվել, այս կամ այն արդյունքը չկա, բայց շատ կարևոր մի արդյունք կա՝ մենք պահեցինք մեր դիրքորոշումը»։ Դիվանագիտության մեջ կարևոր է ոչ թե այն, որ դու մնաս քո դիրքերի վրա, այլ՝ որ ուրիշներին բերես քո դիրքեր. չեն հասկանում, որ դիվանագիտությունը միայն սեփական դիրքորոշումը ներկայացնելը չէ, այլ՝ հակառակորդին քո դիրքորոշմանը մոտեցնելը»։ Զուրաբյանի պնդմամբ՝ պատերազմի լուրջ սպառնալիք կա, և Հայաստանը պետք է պատրաստվի, քանի որ միայն դիվանագիտության միջոցով հնարավոր չէ պայքարել Ադրբեջանի դեմ։ «Փաշինյանն ընտրում է պատերազմով զիջելու մոտեցումը, բայց չի պատրաստվում պատերազմի»,- նշել է նա։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
