«Մի կողմից ասում են՝ Սև լճի համար չենք կռվելու, մյուս կողմից՝ եկեք ադրբեջանցիներին հանեք մեր սահմաններից»․ Սեյրան Օհանյան
![]() 304 Երկուշաբթի, 28 նոյեմբերի, 2022 թ., 16:30 «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հայտարարությանը՝ «միակ բանը, որին չի հաջողվել հասնել, այնտեղ ստեղծված իրավիճակի համախմբված գնահատումն է», ասել է․ «Կուզեի համեմատել ռազմաքաղաքական դաշինքները․ ՆԱՏՕ-ն 7 տասնյակից ավելի պատմություն ունի, և դրա ներսում էլ կան խնդիրներ։ Նույնը վերաբերում է նաև ՀԱՊԿ-ին, բայց այն ունի պայմանագրային առումով 30, իսկ գործողությունների առումով՝ 20 տարվա պատմություն։ ՀԱՊԿ-ի ներսում էլ կան խնդիրներ, որոնք պետք է լուծվեն։ Այնպես չէ, որ նախկինում՝ որպես իշխանություն և հիմա՝ որպես ընդդիմություն ՀԱՊԿ-ում մեզ ամեն ինչ դուր է գալիս։ Որոշումների ընդունման ընթացակարգեր կան, որոնք կարելի է ավելի արագ իրականացնել»։ Խոսելով ՀԱՊԿ հռչակագրի և ՀՀ-ին օգնության նախագծի Փաշինյանի կողմից չստորագրելու հանգամանքի մասին՝ Օհանյանը նկատել է․ «Ադրբեջանի հետ հարաբերություններ, սահմանային իրավիճակ, խրամատավորում․ այս ամենով ոչ թե ՀԱՊԿ-ը պետք է զբաղվի, այլ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Համայն աշխարհին՝ մեկ ասում են, թե Սև լճի համար չեն կռվելու, թե դրանք ձյունածածկ սարեր են, որոնք պետք չեն։ Այսինքն՝ մի կողմից ասում են, որ Սև լճի համար չենք կռվելու, մյուս կողմից ասում են՝ եկեք, ադրբեջանցիներին հանեք մեր սահմաններից։ Որպես զինվորական՝ ինձ մոտ հարց է առաջանում՝ իսկ իշխանությունն ի՞նչ է արել, որ մեր սահմանները պաշտպանված լինեն»։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
