«Ահազանգում եմ միջազգային բոլոր իրավասու օղակներին». Թագուհի Թովմասյան

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանը շարունակում է խախտել միջազգային պայմանավորվածությունները, որի հետևանքով կրկին ունենք վիրավորներ։ Հրատապ գրություններ եմ պատրաստում միջազգային գործընկերներիս, որոնց, ի դեպ, օրեր առաջ ահազանգել եմ, որ թուրք-ադրբեջանական տանդեմը հող է նախապատրաստում նոր ռազմական ագրեսիայի համար։
Այսօր Ադրբեջանի ԶՈՒ-ն արևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զինատեսակներ և ՀԱՆ-17 նռնականետ։ Հակառակորդի կողմից հրադադարի խախտման հետևանքով վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Հ. Ա.-ն և Մ. Վ.-ն։
Ադրբեջանի հանցավոր վարքագիծը կրում է շարունակական բնույթ։ Կրկին ահազանգում եմ միջազգային բոլոր իրավասու օղակներին՝ անպատժելիությունը ծնում է նորանոր հանցագործություններ Ադրբեջանի կողմից ընդդեմ Արցախի խաղաղ բնակչության, ուստի միջազգային հանրության կողմից համապատասխան իրավաքաղաքական մեխանիզմների գործարկման հրատապ անհրաժեշտություն է առկա՝ ի պաշտպանություն Արցախի խաղաղ բնակչության կյանքի իրավունքի»:

«Ինչո՞ւ է հեշտ ունեզրկել, ձերբակալել կամ մեկուսացնել Հայաստանի մեծահարուստներին»․ Արա Պողոսյան
6300:24
«Պղնձի համաշխարհային գների աճը ՀՀ տնտեսության վրա թողնում է ուղղակի ազդեցություն»․ Հրայր Կամենդատյան
59Երեկ, 23:42
«Պատասխանատվությունը պետք է փնտրել ոլորտը ղեկավարող իշխանության մակարդակում»․ Գառնիկ Դանիելյան
75Երեկ, 22:54
«Պահանջում եմ, որ պաշտոնական Երևանը միջազգային կառույցներին դիվանագիտական նոտա հղի». Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
84Երեկ, 22:36
«Հայկ Սարգսյանը կծիկ է բացել, նրան կկալանավորեն, կդնեն կուսակցության զոհասեղանին»․ Արեգ Սավգուլյան (տեսանյութ)
91Երեկ, 22:24
«Ռոբերտ Քոչարյանը 200 մլն դոլար աշխատելու համար ոչ թե պետք է 10 տարի աշխատեր նախագահ, այլ 20833 տարի»․ Գևորգ Պապոյան
79Երեկ, 21:54
«Փաշինյանը ժողովրդին պատերազմով ահաբեկելիս «խաղաղությամբ» է փորձում սպանել»․ Նարինե Մկրտչյան
70Երեկ, 21:06
«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
205Երեկ, 20:24