«Ադրբեջանը պատրաստվում է. Լաչինի միջանցքը փակելու 2 սցենար ունի». Գառնիկ Դավթյան
![]() 348 Երկուշաբթի, 28 նոյեմբերի, 2022 թ., 23:12 Հայաստանը պատրաստ է դեկտեմբերի 7-ի հանդիպմանը՝ Պրահայում ձեռք բերված պայմանավորվածության և ձևաչափի համաձայն։ Ասել էր Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Վահան Հունանյանը՝ արձագանքելով օրերս Ադրբեջանի նախագահ Ալիևի հնչեցրած հայտարարությանը, թե Բրյուսելում դեկտեմբերի 7-ին նախատեսվող հանդիպումը տեղի չի ունենա ձևաչափի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշման պատճառով։ Հիշեցնենք, որ Ալիևը հայտարարել էր, որ Փաշինյանը համաձայն է հանդիպել միայն Ֆրանսիայի նախագահ Մակրոնի մասնակցությամբ։ Դա նշանակում է, որ հանդիպումը տեղի չի ունենա։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը, խոսելով հանդիպման տապալման ադրբեջանական կողմի ներկայացրած պատճառների մասին, նշեց՝ Ալիևը նման քայլերով հող է նախապատրաստում Հայաստանի դեմ ռազմական գործողություններ սկսելու համար։ «Ադրբեջանը պատրաստվում է ռազմական գործողությունների. շարունակում է ռազմական սադրանքներ իրականացնել, բոլոր քարոզչական և փուլային էտապները տանում են նրան, որ Ադրբեջանը հող է նախապատրաստում հայկական կողմին մեղադրելու քաղաքական պայմանավորվածությունները և պարտավորությունները, այդ թվում՝ և բանավոր, չկատարելու մեջ։ Ադրբեջանը պատրաստվում է ռազմական սադրանքների միջոցով որոշ տարածքների գրավման՝ անկլավների, Սյունիքով միջանցքի հարցում զիջումներ պարտադրելու համար։ Ադրբեջանը նպատակ ունի նաև դիտակետ տեղակայել Արցախում՝ Լաչինով միջանցքի անցուդարձը հսկելու համար»,- ասաց Դավթյանը։ Ադրբեջանի հարցերով փորձագետը նաև պնդեց՝ Բրյուսելում պլանավորած հանդիպումից հրաժարվելով՝ Ադրբեջանը գնում է Հայաստանի հետ ռազմական բախման՝ այս տարածաշրջան ներգրավելով նաև այլ պետությունների։ «Խոսքը վերաբերում է Իսրայելին, որը պետք է դեսպանատուն բացի Ադրբեջանում, իսկ դա նշանակում է, որ ադրբեջանաիսրայելական էլ ավելի խորը ռազմական համագործակցություն է լինելու՝ ինչպես Իրանի, այնպես էլ՝ նաև մեր դեմ. Ադրբեջանը մեր դեմ կօգտագործի իսրայելական սպառազինությունը՝ իր հիմնական նպատակին հասնելու համար, իսկ հիմնական նպատակն է՝ Արցախի ադրբեջանացում և Հայաստանի պետականազրկում»,- նշեց Դավթյանը՝ հատուկ ուշադրություն հրավիրելով Լաչինի միջանցքի փակման վերաբերյալ ադրբեջանական տեղեկատվական դաշտի վերջին ամիսների հայտարարություններին ու հրապարակումներին, որոնք, ըստ Դավթյանի, հիմք են տալիս պնդելու, որ Ադրբեջանը գործի է դնելու Լաչինի միջանցքի փակման երկու սցենարներից մեկը։ «Ադրբեջանը մոտ ժամանակներում փորձ կանի Լաչինի միջանցքը փակել կա՛մ ռազմական բախմամբ և դա կներկայացնեն սեպտեմբերյան դեպքերի սցենարով ու կհայտարարեն, թե իրականացնում են պատժիչ գործողություններ, ինչից հետո Լաչինի միջանցքում կդրվի անցակետ, կա՛մ այդ անցակետը կդնեն քաղաքական պայմանավորվածությամբ, որը կախված է լինելու՝ ինչպես ռուսների համար ուկրաինական ճակատում տիրող վիճակից, այնպես էլ՝ հայաստանյան ներքին ընդդիմադիր դաշտի տրամադրություններից»,- ասաց Դավթյանը։ Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում: |

Ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ (լուսանկար)
5907:06
«ԱԶԳ, որը կանգնած է եղել մարդկության արարչագործության ակունքներում, բայց ինքն իր ձեռքով քանդեց իր տունը». Էդուարդ Մանվելյան
15503:06
«Քեզ ընտրում ու պաշտպանում են բացառապես բոշեքը, չարչիներն ու անինքնասեր «գնդապետները»». Արամ Գևորգյան
23302:00
«Նա քաղաքական «թափոն» է և պետք է նետվի քաղաքական «աղբարկղ»». Ապրես Զոհրաբյան
20501:12
«Կնգաթող, եթիմ բորոտից հեռու մնացեք». Արթուր Հայրապետյան
20000:54
«Սա «Մաշտոցի պուրակն է», որտեղ չմտավ Սերժ Սարգսյանն ու չասեց՝ սիրուն չի՝ Տարոն». Գևորգ Թոսունյան (տեսանյութ)
19400:12
«Հենց հիմա վճռվում է 2 դպրոցական եղբայրների ճակատագիրը». Սյուզի Բադոյան
244Երեկ, 23:42
Իտալիան կանչել է Իսրայելի դեսպանին՝ կաթոլիկ հոգևորականների մուտքը Երուսաղեմի Սուրբ Գերեզմանի տաճար արգելելուց հետո
397Երեկ, 23:24
