«Գերությունից վերադարձած 17 զինծառայողներից 4-ին ՊՆ-ը ծառայության է ուղարկել». Ժաննա Ալեքսանյան
![]() 234 Երեքշաբթի, 29 նոյեմբերի, 2022 թ., 15:36 Այսօր «Մեդիա կենտրոն»-ում «Գերությունից վերադարձած զինվորները նորից զորակոչվում են. ծանր պատմություններ» թեմայով քննարկման ընթացքում մանրամասներ է ներկայացրել «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանը. «Սեպտեմբերի մարտերի ընթացքում գերեվարված և հոկտեմբերի 4-ին հայրենադարձված 17 զինծառայողներից առնվազն 4-ին ՊՆ-ն արդեն ծառայության է ուղարկել։ Երեքին անցած շաբաթ ազատել են զինվորական ծառայությունից։ Ըստ ՊՆ տվյալների՝ մնացածը, այսպես ասած, բուժում են ստանում, ուղղակի չափանզացված է բուժում ստանալը. քնաբեր են ինչ-որ տալիս հոսպիտալում։ Ուզում եմ նշել մասնավորապես նորից բանակ զորակոչված մի տղայի մասին, որը շատ ծանր հոգեբանական վիճակում էր, երբ ադրբեջանցիները նրանց տանում էին. ճանապարհին նրա ջերմությունն էր բարձրացել, նա շարունակ ընկնում էր, չէր հասցնում զինվորների հետ գնալ, և ադրբեջանցիները փորձել են նրան գնդակահարել, քանի որ ինքը խանգարել է, իրենց ուզած արագությամբ չի գնացել, մի կերպ կարողացել են մեր զինվորներով հարթել այդ իրավիճակը, և այդ տղան հենց հիմա զորակոչվել է, ծառայում է բանակում, նա իր ընտանիքին չի պատմել իր հոգեբանական խնդիրների մասին։ Ինչքա՞ն պետք է բացատրես ՊՆ-ին, որ այս մարդիկ վերականգնողական բուժում պետք է ստանան։ Սա անտանելի է, ես ողջունում եմ, որ ՊՆ-ն երեք հոգու գոնե ազատել է զինվորական ծառայությունից, բայց խնդրում եմ, որ ուշադիր լինեք մյուսների նկատմամբ, նրանք շատ ծանր օրեր են անցկացրել»։ |

Սևանում պայմանագրային զինծառայողին սպանել են աղջկա պատճառով. մանրամասներ
9210:18
««Բալահովիտ-1» ընկերությունը թող մի հատ իրան կարգի բերի». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
9410:12
«Առաջնագիծը, ամրաշինական կառույցները բաց են միայն իշխանական քարոզչության և ադրբեջանցիների համա»․ Տիգրան Աբրահամյան
8410:06
Ուղիղ միացում՝ Երևանի քաղաքապետարանից (տեսանյութ)
6609:36
«Իսկ ժամանակին զրպարտելու համար ինչ-որ մեկը պատասխան տալո՞ւ է». Իշխան Գևորգյան
9509:24
«Միայն ռուսաստանցի օլիգարխի թիմակիցները կարող էին Նիժնի Տապռից գալ ու Գյումրին գյուղ անվանել». Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
10309:12
Աշոցքում ձյուն է տեղում, Գորիսում, Դիլիջանում մառախուղ է
10109:06
Եղանակն առաջիկայում (լուսանկար)
9907:06
