Հակակոռուպցիոն կոմիտեն հարցաքննության կկանչի Արսեն Թորոսյանին. «Ժողովուրդ»
![]() 267 Չորեքշաբթի, 30 նոյեմբերի, 2022 թ., 09:18 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ օրերս իրավապահ համակարգում ներքին քննարկում է եղել, որ Աժ ՔՊ-ական պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանին Հակակոռուպցիոն կոմիտեն պետք է հրավիրի հարցաքննության: Ասել է թե՝ նախաքննական մարմինը պատրաստվում է ծանուցում ուղարկել Արսեն Թորոսյանին, սակայն առայժմ իրավապահ համակարգում գնահատական է հնչել, որ նրան մեղադրանք առաջադրելու պահը դեռեւս չի հասունացել: Արդեն իսկ քրեական գործով ուշագրավ հանգամանքներ են ի հայտ եկել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ այս օրերին Հակակոռուպցիոն կոմիտեն ակտիվ կերպով հարցաքննության է հրավիրում «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի աշխատակիցներին: Իսկ ի՞նչ քրեական վարույթի մասին է խոսքը: Բանն այն է, որ այս տարվա հունիսին Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական գործ է հարուցել՝ պարզելու, թե արդյոք 2020-ին՝ քովիդի համավարակի ժամանակ, պետական միջոցներն արդյունավետ են ծախսվել։ Քրեական գործը հարուցվել է մի քանի հոդվածներով՝ յուրացում, պաշտոնեական լիազորությունների չարաշահում, պաշտոնեական կեղծիք։ Առայժմ կասկածյալներ ու մեղադրյալներ չկան։ Քրեական գործը հարուցելու առիթ է դարձել Հաշվեքննիչ պալատի հրապարակած զեկույցը, որը, ուսումնասիրելով 2020-ին՝ քովիդի ամենաթեժ շրջանում Առողջապահության նախարարության գործունեությունը, եզրահանգել է՝ համավարակի դեմ պայքարի համար հատկացված միջոցները նպատակային եւ արդյունավետ չեն ծախսվել։ 2020-ին առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնում էր տխրահռչակ Արսեն Թորոսյանը, որն այժմ իշխող ուժի պատգամավոր է, ՔՊ վարչության անդամ: Եվ հասկանալով գլխի գալիքը՝ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանի միջնորդությամբ Թորոսյանը ընկերություն է անում Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանի հետ: Մամուլը գրել է այս մասին. Թորոսյանը թերեւս նպատակ ունի հասնել այն բանին, որ քովիդի դեմ պայքարի շրջանակներում իրականցված յուրացումները ամբողջ ծավալով չբացահայտվեն»: Ամբողջությամբ հոդվածը՝ թերթի համարում |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
333Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
334Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
340Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
224Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
292Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
263Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
248Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
299Երեկ, 09:52
