Ռոբերտ Քոչարյանը խոստովանել է՝ սխալ էր Հակոբյանին ընդգրկել ցուցակում. «Հրապարակ»
![]() 255 Չորեքշաբթի, 30 նոյեմբերի, 2022 թ., 09:30 «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Վահե Հակոբյանի և «Վերածնվող Հայաստան» կուսակցության ևս երկու պատգամավորի՝ մանդատից հրաժարվելու որոշումը «Հայաստան» դաշինքի համար անսպասելի է եղել։ «Սպասում էինք միայն անձամբ Վահե Հակոբյանից, բայց ո՛չ մյուս երկու կուսակցականների վերաբերյալ»,- ասաց դաշինքի մեր աղբյուրը։ Բանն այն է, որ Վահե Հակոբյանը թեպետ դեմ է եղել խորհրդարան վերադառնալուն և իր կարծիքն ամիսներ առաջ հայտնել է խմբակցության հավաքներից մեկի ժամանակ, սակայն դաշինքի գործընկերների հետ երբևէ չի կիսվել իր մտադրության և որոշման մասին։ Պատմում են, որ վերջին շրջանում ընդհանրապես չխոսկան է դարձել և խմբակցության հավաքներին եկել, ներկա է գրվել, լսել ու հեռացել։ Ի դեպ, դաշինքում առանձնապես ծանր չեն տանում «վերածնվողների» հեռացումը, համարում են, որ բալաստից են ազատվել: Մանավանդ՝ լսել են, որ առաջնորդը՝ Ռոբերտ Քոչարյանը, խոստովանել է, թե իր կողմից սխալ է եղել Հակոբյանին ցուցակում ընդգրկելը, և փոշմանել է Հակոբյանի չկայացած կուսակցության հետ դաշնակցելու հարցում»։ Ամբողջական հոդվածը՝ թերթի համարում |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
