«Նման ելույթի նպատակը ո՞րն էր, ի՞նչ տվեց այդ հայտարարությունն ու փաստաթուղթ չստորագրելը». Թևան Պողոսյան
![]() 294 Չորեքշաբթի, 30 նոյեմբերի, 2022 թ., 14:30 Քաղաքագետ Թևան Պողոսյանը 168 TV-ի եթերում անդրադառնալով Երևանում ՀԱՊԿ գագաթնաժողովի ընթացքում Փաշինյանի ելույթին և քաղաքական գնահատականի բացակայության պատճառով ՀԱՊԿ փաստաթուղթը չստորագրելուն՝ նկատել է․ «Արդյո՞ք ՀԱՊԿ-ն այն տեղն էր, որտեղ պետք էր նման ելույթ ունենալ: Եթե պլանավորված չէր, ապա նման ելույթի նպատակը ո՞րն էր, ի՞նչ տվեց այդ հայտարարությունն ու փաստաթուղթ չստորագրելը, մեկ օրվա փիա՞ռ, որ ասեն՝ ի՜նչ համարձակ ելույթ ունեցավ Փաշինյանը: Իսկ ո՞վ է ձեզ իրավունք տվել չօգտվել հնարավորություններից ու հօգուտ երկրի շահերի: Փաշինյանի ելույթը թշնամին օգտագործելու է մեզ պախարակելու համար, մենք էլ օգտագործելու ենք, որ ի՞նչ անենք, սրա հետևանքները որո՞նք են լինելու»: Թևանյանը նաև խոսել է Ալիևի այն հայտարարության մասին, որ Բրյուսելում Փաշինյանի հետ հանդիպումը չի կայանա, քանի որ Փաշինյանը համաձայնել է հանդիպմանը միայն այն դեպքում, եթե դրան մասնակցի Ֆրանսիայի նախագահ Մակրոնը․ «Ինչի՞ հասավ Ալիևը, երբ Փաշինյանը նախապայման դրեց դեկտեմբերի 7-ի հանդիպմանը. Մակրոնին ասաց՝ մեզ հետ խնդիրներ ունես, Փաշինյանին ասաց՝ Նիկո՛լ, առանց տղա բերելու մեզ հետ չե՞ս կարողանում շփվել»։ «Բանակցողին պետք է փոխել, որ ժամանակ շահենք ու փոխենք խաղի կանոնները. հակառակ դեպքում հաջորդ սցենարը լինելու է պատերազմը: Ալիևին ու Ադրբեջանին զսպող միակ ուժը կարող է լինել հայկական բանակը»,- շեշտել է քաղաքագետը։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
