«Տիգրան Արզաքանցյանը դատի էր տվել «Երկիր» թերթին. պոզիտիվ, ստիլյագ և այլ բառերի իմաստը չէր հասկացել». Սևակ Հակոբյան
![]() 280 Չորեքշաբթի, 30 նոյեմբերի, 2022 թ., 16:30 Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տարիներ առաջ Տիգրան Արզաքանցյանը դատի էր տվել ԵՐԿԻՐ թերթին՝ իր մասին հրապարակման համար։ Պոզիտիվ, ստիլյագ և այլ բառերի իմաստը չէր հասկացել։ Նաև գրել էին, թե կազինոների մշտական այցելու է։ Դատական նիստի ժամանակ Արզաքանցյանի փաստաբանը թերթի խմբագրին հարցնում է՝ ինչի՞ եք գրել «կազինոների մշտական այցելու», օրինակ՝ դուք էլ զուգարան եք գնում, ասո՞ւմ ենք՝ զուգարանի մշտական այցելու։ Այսինքն՝ մարդը բացատրեց, որ կազինո գնալն իրենց համար բնական պահանջմունք է։ Ինչի՞ սա հիշեցի։ Արզաքանցյանի մակարդակի գործիչներից մեկը՝ Հրաչյա Սարգսյանը, որ Երևանում քաղաքապետ է աշխատում (չնայած ի տարբերություն Արզաքանցյանի՝ գործունեությունից դեռ ժողովուրդը չի տուժել), լրագրողի հարցին, թե արդյո՞ք ճոխություն չէ 650 հազար դոլարով Երևանը զարդարելը, պատասխանում է․ ուշադրություն․ «Գիտե՞ք ինչ, հիմա նույն տրամաբանությամբ կարող ենք ասել, թե ինչո՞ւ ենք ձեռք բերում «Ման» ավտոբուսներ, արդյո՞ք դա շռայլություն չէ»։ Արզաքանցյանին բացատրել հնարավոր եղավ, որ բնական պահանջն ու ժամանցը տարբեր բաներ են, բայց քաղաքապետն այդպես էլ չջոկեց, որ մարդավարի տրանսպորտ ունենալը հանրային պահանջ է և իրենց պարտավորությունն է, բայց անհարկի շքեղությունը, այն էլ՝ սգի վրա անթույլատրելի է ու անամոթություն»։ Աղբյուրը` Սևակ Հակոբյան |

Սևանում պայմանագրային զինծառայողին սպանել են աղջկա պատճառով. մանրամասներ
9210:18
««Բալահովիտ-1» ընկերությունը թող մի հատ իրան կարգի բերի». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
9410:12
«Առաջնագիծը, ամրաշինական կառույցները բաց են միայն իշխանական քարոզչության և ադրբեջանցիների համա»․ Տիգրան Աբրահամյան
8410:06
Ուղիղ միացում՝ Երևանի քաղաքապետարանից (տեսանյութ)
6609:36
«Իսկ ժամանակին զրպարտելու համար ինչ-որ մեկը պատասխան տալո՞ւ է». Իշխան Գևորգյան
9509:24
«Միայն ռուսաստանցի օլիգարխի թիմակիցները կարող էին Նիժնի Տապռից գալ ու Գյումրին գյուղ անվանել». Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
10309:12
Աշոցքում ձյուն է տեղում, Գորիսում, Դիլիջանում մառախուղ է
10109:06
Եղանակն առաջիկայում (լուսանկար)
9907:06
