«Փաշինյանը կգնա նոր ընտրությունների, որպեսզի կառավարելի ընդդիմության միջոցով լեգիտիմացնի երկրորդ կապիտուլյացիան»․ Շարմազանով
![]() 283 Հինգշաբթի, 01 դեկտեմբերի, 2022 թ., 11:30 ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը 168 TV-ի եթերում խոսելով ներկայիս իշխանությունների վարած քաղաքականության մասին՝ ասել է․ «Խաղաղությունն ու պետական ազգային շահն առաջ տանելը պարտված ղեկավարի խելքի բանը չէ: Փաշինյան, դու քաղաքական գնահատական տվե՞լ ես Շուշիի ու Հադրութի օկուպացիային, Աղավնոյի ու Բերձորի հանձնմանը: Իշխանությունն ամրապնդելուց հետո Նիկոլը փորձելու է գրավել ընդդիմության դաշտը, գնալ ընտրությունների և կառավարելի ընդդիմության միջոցով լեգիտիմացնել երկրորդ կապիտուլյացիան»: «Միակ կառույցը, որ մեզ կարող է զենք տալ, Ռուսաստանն է, այսինքն՝ ՀԱՊԿ-ը, և մենք մերժո՞ւմ ենք ՀԱՊԿ փաստաթուղթը ստորագրել: Երբ Փաշինյանը հրաժարվում է ՀԱՊԿ օժանդակությունից, նա արձակում է ՀԱՊԿ-ի ձեռքերը, կանաչ լույս վառում ադրբեջանական ագրեսիայի դեմ: Աստված մի արասցե, որ ռուս խաղաղապահները գնան, էդ 120 000 ժողովրդի հարցն ի՞նչ է լինելու»,- անդրադառնալով օրերս Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովում Փաշինյանի կողմից փաստաթղթի չստորագրմանը՝ նկատել է Շարմազանովը։ Խոսելով ստեղծված իրավիճակից ելքերի մասին՝ ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահը շեշտել է․ «Եթե 3 համանախագահ պետություն՝ ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Ռուսաստանը, մի մեխի գլխի չափ չկան, որ Ադրբեջանին ստիպեն հարգել իրենց իսկ մշակած սկզբունքները, էլ ինչի՞ մասին է խոսքը: Դուք լուրջ պատկերացնում եք՝ Ալիևը պիտի նստի Արցախի հետ, բացի գազի ու լույսի հարցից, ասենք, ինքնորոշման կամ անվտանգության հարց քննարկի՞: Իմ առաջարկը հետևյալն է՝ ազատվել հակապետական, պորտաբույծ իշխանությունից և աշխատել աշխարհաքաղաքական կենտրոնների, նախ և առաջ՝ Մոսկվայի և Թեհրանի հետ»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
