«Ինչպես օրենքով սահմանված կարգով յուրացնել պետական փողերը». Արտակ Զաքարյան

ՀՀԿ փոխնախագահ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Ինչպես օրենքով սահմանված կարգով յուրացնել պետական փողերը:
Միակ նախաձեռնությունը, որը նիկոլի կառավարությունը հետևողականորեն տանում է առաջ, դա բյուջեի օրինականացված յուրացումը խորհրդանշող պարգևավճարների բարձրացումն ու դրանք՝ աշխատավարձերին հավասարեցված վճար դարձնելն է:
Քանի որ ժողովուրդն այլևս թքած ունի թե ով ի՞նչ է անում, նրանք էլ որոշել են օրենքով պարգևավճարը դարձնել աշխատավարձին «կցված» պարտադիր վճար: Որ այլևս ոչ մեկի մոտ հարց չառաջանա, թե ինչու՞ եք սրան կամ նրան, ոչ մի բան չանելու, կամ ավելի վատ՝ երկիրը կործանելու համար պարգևատրում ժողովրդի փողերով:
Ես միշտ ասել եմ, որ շատ աշխատողին, արդյունավետ ու նվիրված պետական ծառայողին ու բարձրաստիճան պաշտոնյաին վճարելու համար՝ պետությունը չպետք է խնայի և պետք է վճարի պատշաճ աշխատավարձ: Իսկ բոսյակներին ու դառմայեդներին պետք է ոչ թե աշխատավարձ տալ, այլ խզակոթներին տալ ու դուրս շպրտել պետական համակարգից:
Նիկոլի «կառավարությունը» բազմիցս ապացուցել է, որ քաղաքական իմաստով՝ բոսյակների և պետական կառավարման իմաստով՝ դառմայեդների «կառավարություն» է: (Որակումը հավաքական է. բարեբախտաբար դրանցից մեծ մասին անձնապես չեմ ճանաչում): Մենք հարյուրավոր անգամներ համոզվել ենք, որ սրանց գործը՝ քաղաքական կառավարման տեսանկյունից՝ Հայաստան պետություն կործանելն ու Արցախի հողերը դավադրաբար վաճառելն է: Իսկ պետական կառավարման տեսանկյունից՝ տեղեկատվական խաբեություններով ու իրավական մանիպուլյացիաներով ժողովրդի բյուջեն մեջ-մեջ անելն է:
Պարգևավճարների, անիմաստ հանրային միջոցառումների, անօգուտ շինարարությունների և անորակ ասֆալտապատումների վրա մսխվող ահռելի միջոցներ: Բյուջեի ոլորտային ծախսերը մեծացնելու, իսկ փոխարենը՝ ոլորտի վիճակն ավելի վատացնելու հստակ օրինաչափություն:
Իրավական համակարգի և արդարադատության ԲԱՌԴԱԿ: Ոստիկանական պետությանը բնորոշ «բարեփոխում», պետական համակարգի պահպանության (իրականում՝ կապիտուլյանտի իշխանության պաշտպանության) համար պետական փողերի մսխում Երևանի կենտրոնում պարապ-սարապ ծռմռվող ոստիկանության պահպանման վրա:
Տնտեսական զրո ներդրում, բացառիկ կախվածություն արտաքին պատահականություններից՝ ավելացող գնաճով ու շրջափակման վտանգներով: Անվտանգության իմաստով՝ այստեղ համարեք, որ հայհոյանք է գրված:
Արտաքին անպտուղ քաղաքականությունը՝ «քաղաքական» թեթև ֆոն տված և դրսից պրոտոկոլով շղարշած միջազգային բոսյակություն:
Տարածքային և տեղական ինքնակառավարումը՝ տոտալ ՔՊ-ացում և հանրային միջոցներից օգտվելու նոր՝ երիտասարդ «մեխանիզմների» մշակում: Եվ այսպես շարունակ:
Հայրենիք հանձնած «իշխանության» պարգևավճարն ու աշխատավարձը երկրաչափական պրոգրեսիայով աճեցնող հասարակությունը՝ ոչ միայն ապագա, այլև ներկա ունենալ չի՛ կարող:
Սա կոչվում է բյուջեի օրինականացվող յուրացում՝ քաղաքական անպատասխանատվության պայմաններում:
Հ.Գ.
Կարևորը՝ մի հատ լեյտենանտ գտնեն, ու երեք հարյուր քառասուն դոլարի դիմաց պետական դավաճան հայտարարեն: Այնինչ ամենամեծ դավադիրները ծաղկում ու իշխում են Հայաստանում»:

«Շահի աշխարհում հայերս «արժեք», «քաղաքակրթություն» ասելով կարծում ենք՝ հնարավոր է ապահովել հարատևում». Արա Պողոսյան
8503:06
«Որևէ տարածքի նկատմամբ փաստացի վերահսկողությունը չի կարող փոխել այնտեղ գտնվող մշակութային ժառանգության ազգային, պատմական ինքնությունը». ԱԺԲ
8602:06
Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել իր նախկին մամուլի քարտուղար Յուլիա Մենդելի նկատմամբ
17700:18
«Իրանը Օմանում կայանալիք հանդիպման ժամանակ կներկայացնի Հորմուզի նեղուցով անցնող նոր երթուղի». Արաղչի
206Երեկ, 21:18
«Թրամփը մեծացնում է Կոնգրեսի ընտրություններում ընտրողների մասնակցության մակարդակը». #CBS
194Երեկ, 20:18
«Թրամփը դա քննարկել է հենց Պուտինի հետ՝ Ուիտկոֆֆի ու Քուշների միջոցով». Հակոբ Բադալյան
125Երեկ, 19:06
«Զելենսկին պետք է դադարեցնի Ռուսաստանում դիզելային վառելիքի արտադրության վրա հարձակումները». Թրամփ
231Երեկ, 18:18
«Չնայած սահմանին զինադադարին՝ հայ-ադրբեջանական հակամարտությունն ամբողջովին չի ավարտվել»․ Դավիթ Պետրոսյան
118Երեկ, 16:24