«Ձեր լռությունը կնշանակի լավագույն դեպքում՝ վախի նշան, վատագույն դեպքում՝ համաձայնության»․ Անդրանիկ Թևանյան
![]() 243 Ուրբաթ, 02 դեկտեմբերի, 2022 թ., 12:12 ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ գումարված արտահերթ նիստի ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը իր ելույթում անդրադարձել է Ադրբեջանի խորհրդարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարությանը․ «Այդ հայտարարության մեջ նենգափոխվել է Ղարաբաղյան հակամարտության էությունը, ծագման պատճառները, մեր տեսանկյունից սխալ գնահատականներ են տրվել 44-օրյա պատերազմի պատճառներին, Հայաստանի հետ այդ հայտարարության մեջ խոսվել է ուլտիմատումների և շանտաժի լեզվով, ՀՀ-ին ներկայացվել են անընդունելի և իրավական որևէ հիմք չունեցող պահանջներ, կիրառվել է ռազմատենչ հռետորաբանություն, օգտագործվել են այնպիսի ձևակերպումներ, ինչպիսիք են՝ «Արևելյան Զանգեզուր», որը իրենց տեսակետից ենթադրում է, որ կա նաև «Արևմտյան Զանգեզուր», որի նկատմամբ իրենք ունեն ծավալապաշտական նկրտումներ։ Կրկին խոսվել է միջանցքի մասին և այսպես կոչված խաղաղության համաձայնագրի հիմքում դրվել է այն գաղափարը, որ Ղարաբաղյան հակամարտությունը արդեն կարգավորված է, փակված է, որ Ղարաբաղը հանդիսանում է Ադրբեջանի մաս, որ ղարաբաղցիների հետ իրենք կխոսեն իրենց ներքին օրենսդրության շրջանակներում։ Այս ամենը մեզ համար անընդունելի է, ՀՀ խորհրդարանը պարտավոր է ինստիտուցիոնալ մակարդակով և համարժեք պատասխան տալ, որովհետև լռությունը կնշանակի լավագույն դեպքում՝ վախի նշան, իսկ վատագույն դեպքում՝ համաձայնության նշան, շատ վատ ավանդույթ է ձևավորվել, որ Ադրբեջանի թե՛ տեղեկատվաքարոզչական, թե՛ ռազմական ագրեսիային համարժեք պատասխան չի տրվում, դա բերում է միջազգային հանրության մոտ այն համզոմանը, որ Հայաստանը համակերպվել է այդ վիճակի հետ, որ ՀՀ-ն ասելիք չունի Ադրբեջանին, որ ՀՀ-ն համամիտ է Ադրբեջանի ձևակերպումներին, որոնք սպառնալիք են ՀՀ և Արցախի անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը։ Մենք բազմիցս, հատկապես 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո ականատես ենք եղել, թե ինչպես են անպատասխան թողնվում Ալիևի անգամ անձնական վիրավորանքների հասնող հայտարարությունները, շատ դեպքերում, ցավոք, մենք տեսնում ենք, որ ՀՀ իշխանական համակարգից հնչում են տեսակետներ, որոնք ցույց են տալիս, որ Ալիևի հետ համահունչ են պաշտոնական Երևանի տեսակետները։ Եթե դա այդպես չէ, ապա սա հարմար առիթ է մեր հանրությանը, մեր թշնամիներին, միջազգային հանրությանը ցույց տալ, որ մենք ունենք հստակ կարմիր գծեր»։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
