Հրազդանի ծննդատանը նորածին է մահացել

Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Արցախի Հանրապետության քաղաքացին, ով վարձակալական հիմունքներով իր կնոջ ու երեխաների հետ բնակվում է Հրազդան քաղաքում, այցելել են «Հրազդան» ԲԿ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի, այսօր պետք է լույս աշխարհ գար 31-ամյա Նորիկ Հայրապետյանի և 26-ամյա Էլլադա Հայրապետյանի հերթական երեխան։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում ամուսինն ասել է. «Ժամը մեկին լավ տրամադրությամբ կնոջս բերեցի Հրազդանի հիվանդանոցի ծննդատուն։ Սպասում էինք լավ լուրի, բայց 1 ժամ հետո բժիշկը մոտեցավ մեզ ու ասեց, որ երեխան մահացել է, քանի որ սրտի կանգ է եղել։ Ճիշտն ասած՝ շոկի մեջ ընկա, այն դեպքում, երբ երբևիցե ոչ մի խնդիր թե կինս, թե պտուղը չէին ունեցել։ Անգամ Երևանում են հետազոտել կնոջս, ու այնտեղի բժիշկներն ասել էին, որ նա կարող է հանգիստ ծննդաբերել, երեխայի քաշն է մի փոքր պակաս։ Այս պահին կնոջս տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք։ Մենք երեխայի մահվան մեջ կարծում ենք, որ մեղավոր է բժիշկը, ում անփույթ աշխատանքի արդյունքում է արձանագրվել երեխայի մահը, այն դեպքում, որ, նորից եմ կրկնում, թե մայրը, թե երեխան ոչ մի առողջական լուրջ խնդիրներ չեն ունեցել։ Հիմա մեր պահանջն է, որպեսզի մեղավորը կամ մեղավորները պատասխանատվության ենթարկվեն, որպեսզի հետագայում ոչ մի ընտանիք այն վիշտն ու ցավը չապրի, որ այս պահին մենք ենք ապրում։ 3 երեխա ունենք՝ 2 տղա, 1 աղջիկ։ Չորրորդը նույնպես տղա էր ու ապագա զինվոր։ Բայց Հրազդանի ծննդատան բժշկի կամ բժիշկների անփութության հետևանքով հիմա մենք չգիտենք՝ ինչ անենք։ Անգամ երեխայի համար հագուստ ու խաղալիքներ էինք գնել։ Մեր ողջ ազգուտակը գիտեր ու սպասում էին մեր տղայի լույս աշխարհ գալուն, բայց խոսքեր չունենք ասելու, չգիտենք՝ ինչ ասենք։ Մեր պահանջն է, որպեսզի մեղավորը կամ մեղավորները պատասխանատվության ենթարկվեն։ Զարմանում եմ նաև, որ մահվան դեպք է արձանագրվել ծննդատանը, բայց նրանք 6 ժամից ավելի է, դեպքի մասին ոստիկանությանը չեն տեղեկացրել»։

Սյունեցին հայտնել է, որ իր ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված
181Երեկ, 11:36
«Սեպսիսի հետևանքները կարող են պահպանվել նաև ապաքինումից հետո»․ ԻՀԱԿ
27213.09.2026, 12:54
«Պատվաստումը հատկապես կարևոր է գրիպի բարդությունների բարձր ռիսկ ունեցողների համար». ԱՆ
40412.09.2026, 09:12
«Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել». ՀՎԿԱԿ
57910.09.2026, 13:18
«Երեք երեխաներ հոսպիտալացվել են․ այսօր էլ կանչեր կան»․ Արմեն Վարդումյան (տեսանյութ)
82107.09.2026, 15:00
«Ահա այն վայրը, որտեղ պետք է բուժվեն թունավորումների հետևանքով տուժած քաղաքացիները»․ Անուշ Պողոսյան
81307.09.2026, 14:12
«Աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի». ԱՆ
76907.09.2026, 09:24
Հայտնի են Ֆրանսիայի դեսպանատան ընդունելությունից հետո գրանցված թունավորման պատճառները (լուսանկար)
102303.09.2026, 20:36