Թուրքիայի ափերի մոտ սպասող լցանավերի վրա 18 միլիոն բարել նավթ կա. #Bloomberg

Թուրքիայի ափերի մոտ կուտակված լցանավերը տեղափոխում են 18 միլիոն բարել նավթ, որոնց ճնշող մեծամասնությունը գալիս է Ղազախստանից, հաղորդում է Bloomberg-ը։
«Առնվազն 20 փոխադրող՝ 18 միլիոն բարել նավթով, մի քանի օր է, ինչ սպասում են նավարկելի Բոսֆորի և Դարդանելի միջով անցնելու համար։ Բոլորը, բացի մեկից, բորտում բեռներ ունեն Ղազախստանից»,- պարզաբանել է գործակալությունը։
2022 թվականի դեկտեմբերի 4-ին ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանից նավթի գնի առաստաղը։ Ռուսական նավթի սահմանային գինը մեկ բարելի դիմաց 60 դոլար է։
Դեկտեմբերի 5-ին The Financial Times-ը հայտնել է, որ մոտ երկու տասնյակ լցանավեր «խրված» են մնացել Թուրքիայի տարածքային ջրերում այն պատճառով, որ Անկարայի իշխանություններն ապահովագրողներից պահանջել են հաստատել ամբողջական ապահովագրական ծածկույթը ռուսական նավթի գների «առաստաղի» ներդրումից հետո:
Փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտարարել է, որ Ռուսաստանը սկսել է նոր գործիքներ կիրառել նավթի առևտրում Եվրոմիության և G7-ի գնային «առաստաղի»՝ ուժի մեջ մտնելու կապակցությամբ։

Թուրքիան կոշտ զգուշացում է հղել Ռուսաստանին ու Ուկրաինային
371Երեկ, 22:19
Ռուսաստանը վերսկսում է հացահատիկի արտահանումը Ազովի ծովից
238Երեկ, 20:49
«Եղած հնարավորությունները պետք չէ վտանգել»․ Գագիկ Ծառուկյան
179Երեկ, 11:12
Հունգարիան, Չեխիան և Սլովակիան չեն ցանկանում մասնակցել Ուկրաինային տրամադրվող նոր վարկի ֆինանսավորմանը
59726.10.2026, 23:31
«Հարկատուների գումարների տնօրինման վերաբերյալ հարցեր ունեմ»․ Մհեր Կարագոզյան
60624.10.2026, 01:06
«Եթե ԵԱՏՄ-ն կասեցնի ՀՀ անդամակցությունը, ներկրվող ապրանքները թանկանալու են 20 տոկոսով»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
62723.10.2026, 15:00
Ռուսական դիզելային վառելիքով բեռնված առաջին լցանավն ուղևորվել է դեպի Նյու Յորք
181923.10.2026, 12:48
«Բնական գազի գնի՝ 69%-ով բարձրացումը չի հանգեցնի էլեկտրաէներգիայի սակագնի նույնքան աճի»․ Հրայր Կամենդատյան
70422.10.2026, 02:06