Շուրջ 10 մլն դրամանոց աշխատաժողով Կարեն Անդրեասյանի գլխավորությամբ․ «Ժողովուրդ»
![]() 239 Չորեքշաբթի, 07 դեկտեմբերի, 2022 թ., 09:18 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի գլխավորությամբ տեղի ունեցած վճռաբեկ, վերաքննիչ և առաջին ատյանի դատավորների մասնակցությամբ աշխատաժողովը թանկ է արժեցել ՀՀ պետական բյուջեի վրա: Մասնավորապես, նոյեմբերի 25-ից 27-ը «Գետափ Դիլիջան» ռեստորանում ՀՀ դատավորների աշխատաժողովի ընթացքում ՀՀ դատական դեպարտամենտը 1 մլն 346 հազար դրամի պայմանագիր է կնքել «Սուրեն Աղաջանյան» ՍՊԸ-ի հետ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընթրիքը կազմակերպված է եղել 132 անձի համար: Ընդ որում՝ ընթրիքն իր մեջ ներառել է մսի, թթվի, պանրի տեսականի, երկու տեսակի աղցաններ, հիմնական ուտեստ և խավարտ, ինչպես նաև աղանդեր: Բացի այդ, նույն աշխատաժողովի կազմակերպման համար Դատական դեպարտամենտը պայմանագիր է կնքել «Դիլիջան առողջարան» ՓԲԸ-ի հետ և 1 մլն 888 հազար դրամ տրամադրել 38 հոգու՝ երկու օրվա գիշերակացը կազմակերպելու համար: Տեղեկացանք, որ պատվիրված են եղել 4 կիսալյուքս, 34 ստանդարտ համարներ, և պատվիրված է եղել նաև նախաճաշ՝ 38 հոգու համար: Սակայն սա էլ դեռ ամենը չէ. նոյեմբերի 25-ից 27-ի համար աշխատաժողովի մասնակիցների համար գիշերակաց է կազմակերպվել նաև «Բեսթ Վեսթերն Փլաս Փարադայս Հոթել Դիլիջան» հյուրանոցում 83 հոգու համար, և տրամադրվել է 2 մլն 642 հազար 600 դրամ, իսկ 5 մլն 361 հազար դրամ էլ տրամադրվել է այդ նույն հյուրանոցում 83 հոգու համար 2 անգամ նախաճաշ, 130 հոգու՝ 2 անգամ ճաշ , սուրճի ընդմիջում և մեկ անգամ ընթրիք կազմակերպելու համար: Այսինքն՝ երկու օր Դիլիջանում աշխատաժողով կազմակերպելու համար մեկ անձից կատարվել է 9 մլն 538 հազար դրամի գնում»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։ |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
333Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
334Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
340Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
224Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
292Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
263Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
248Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
299Երեկ, 09:52
