Վնասել են 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակին նվիրված խաչ-հուշաքարը
![]() 386 Չորեքշաբթի, 07 դեկտեմբերի, 2022 թ., 10:48 Երևանում Ազատության 12/4 հասցեում գտնվող արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ արձած հերոս Սամվել Խաչատրյանի ընտանիքի և ընկերների կողմից հերոսների հիշատակին նվիրված խաչ-հուշաքարի լուսավորության համար նախատեսված հատուկ սարքը վնասել են։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ, նմանատիպ արարք կատարվել էր նաև օրեր առաջ, ինչը ընտանիքի անդամների կողմից վերանորոգվել է։ Նախօրեին այցելելով խաչ-հուշաքարին՝ հերթական անգամ պարզվել է, որ անհայտ անձինք պոկել են լուսային էֆեկտ տալու համար նախատեսված հատուկ սարքը։ Այն գտել են նույն տարածքում։ Նշենք, որ խաչ-հուշաքարը տեղադրվել է 2021թ. հոկտեմբերի 11-ին Երևանում: Սամվել Գևորգի Խաչատրյանը ծնվել է 1999 թվականի փետրվարի 28-ին՝ Երևանում: Զբաղվել է մարտարվեստով, սակայն սպորտում ավելի հետաքրքրված էր բասկետբոլով, 2016-ին ընդունվել է Հայաստանի Ֆիզիկական Կուլտուրայի համալսարանի բասկետբոլի բաժին՝ անվճար: Համալսարանն ավարտելուց հետո զորակոչվել է բանակ: 202-ի օգոստոսի 13-ին Սամվելը պարտադիր ժամկետային ծառայության անցավ ՀՀ ՊՆ Մեղրիի N զորամասում: Պատերազմը սկսվելուց օրեր անց իրենց զորամասում սկսվեց զինվորների հավաքագրում: Չնայած նորակոչիկ լինելու հանգամանքին՝ հոկտեմբերի 3-ին Սամվելը ևս մեկնեց Արցախ: Շուրջ 10 օր նա կռվել է Ջրականի (Ջաբրայիլ) ամենաթեժ դիրքերում և դեռ չտիրապետելով զինվորական որևէ զենքի՝ նա դարձել էր հրետանային մարտկոցի հեռաչափորդ: Բոլորից գաղտնի պահելով իր տեղն ու գործողությունները, Սամվելը ցուցաբերում էր բացարձակ հանգստություն: Զինակից ընկերները պատմում են, որ Սամվելը զինվորներին նաև օգնել է տեղանքի կողմնորոշման, դեղորայքի և բուժօգնության տրամադրման գործում: Հոկտեմբերի 11-ին, փրկելով ընկերների կյանքը, նա իր վրա է վերցրել ականի բեկորները և զոհվել: Երկու ամսվա զինծառայող Սամվել Խաչատրյանը Արցախյան պատերազմում զոհվեց հանուն հայրենիքի պաշտպանության: |

Ողբերգական ավտովթար՝ Սյունիքի մարզում
14010:12
Փոքր սենյակում շուրջ 10 հնդիկ է ապրել. մանրամասներ՝ ողբերգական հրդեհից (տեսանյութ)
239Երեկ, 21:30
Դանակահարություն՝ Փարաքարում․ 30-ամյա տղամարդու վիճակը ծայրահեղ ծանր է
241Երեկ, 18:58
Դանակահարություն՝ Սևանում
261Երեկ, 15:36
Սևաստոպոլի դպրոցի պատշգամբի փլուզման հետևանքով տասը երեխա է վիրավորվել
297Երեկ, 13:34
Ծեծկռտուք՝ Երևանում
282Երեկ, 12:24
Թուրքիայում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
547Երեկ, 11:53
Հրդեհ՝ Մասիս քաղաքում․ կա երկու զnհ, երկու տnւժած
28319.05.2026, 22:13
