«44-օրյա պատերազմի մեր ցավը մնաց միայն մերը». Արմեն Աշոտյան
![]() 370 Շաբաթ, 10 դեկտեմբերի, 2022 թ., 01:12 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մինչ աշխարհը շարունակում է կարեկցել և համերաշխություն հայտնել ուկրաինական պատերազմի հետևանքով զոհվածներին և նեղության մեջ գտնվողներին, ես իմ բարոյական պարտքն եմ համարում փաստել հետևյալը։ Հայ ժողովուրդը շատ լավ գիտի, թե ինչ է պատերազմը, զոհերը, ցավն ու կորուստները։ 44-օրյա պատերազմի մեր ցավը մնաց միայն մերը, չկիսվեց գրեթե ոչ մեկի կողմից, չդարձավ համաշխարհային մեդիասյուժե։ Մեր ցավը մեզանից բացի ոչ մեկ չտարավ։ Մարդային ողբերգություններն ու կորուստները «կռվացնելը» ճիշտ չէ, ու ես այս գրառումով բոլորովին այլ նպատակ եմ հետապնդում. հիշեցնել, նախ, ինքներս մեզ, և հետո՝ աշխարհին հայի ցավի մասին։ Ու ոչ թե լալահառաչ տեքստով, դժոխք արձանագրող լուսանկարներով կամ անձնական էմիցիոնալ պատմություններով։ Խոսելու եմ այս ցինիկ ու «ռացիոնալ» աշխարհի միակ սիրած լեզվով՝ թվերով։ 44-օրյա պատերազմի ընթացքում մեր 3000000 բնակչությունից զոհվել է 5000-ը: Ուկրաինական պատերազմի ընթացքում 10 ամսում՝ 300 օր, 40000000 ուկրաինական բնակչությունից այս պահին զոհվել է մոտ 100000։ 5 000:3000000:44 = մոտ 0,00004 100000:40000000:300=մոտ 0,00001 Աստված փրկություն տա բոլորի հոգիներին, բայց փաստենք, որ «մեր» պատերազմը զոհերի ինտենսիվությամբ 4 անգամ ավելի արյունալի էր, քան Ուկրաինայում ընթացողը։ «Քաղաքակիրթ» աշխարհի վեջը չէ, իսկ մե՞ր, ժողովո՛ւրդ…»: Աղբյուրը` Արմեն Աշոտյան |
«Ինչպե՞ս է հնարավոր եղել աննկատ հատել շփման գիծը»․ Տիգրան Աբրահամյան
16110:18«Շուտով նոր զառանցանք կհնչի»․ Արմեն Հովասափյան
15809:36Վլադիմիր Աբունցը կնոջը բարձր պաշտոնի է տեղավորել․ «Հրապարակ»
8809:30Նոր քրգործեր կլինեն. «Հրապարակ»
16209:12Եղանակն առաջիկայում (լուսանկար)
13608:30«Փաշինյանի շնորհավորանքն Ադրբեջանում համարվելու է թուլության նշան»․ Ոսկան Սարգսյան
24101:12Արեգ Շչեպիխինը կալանավորվեց (լուսանկար, տեսանյութ)
308Երեկ, 23:26«Ադրբեջանին շնորհավորել եք, հիմա եկել եք նշե՞ք»․ լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
408Երեկ, 23:00